Արագածոտնի թեմի հոգևորականները կիրակի օրը ՔԿ չեն գնա․ «Սուրբ Պատարագ ենք մատուցելու և այդ օրը չենք կարողանալու ներկայանալ»

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի ներքոնշյալ հոգևորականներս հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողների միջոցով երեկ՝ 24.10.2025թ․ տարբեր ժամերի (այդ թվում՝ ուշ երեկոյան, գիշեր) մեզ են փոխանցվել Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Նազելի Սարգսյանի անունից տրված ծանուցագրերի պատճենները, որոնց համաձայն պետք է բոլորս 2025թ․ հոկտեմբերի 26-ին՝ կիրակի օրը ժամը 09:00-ին նույն քրեական վարույթով ներկայանանք քննչական մարմին՝ Երևան քաղաքում, նշվում է թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։

«ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի կատարել ժամերգություններ, ծեսեր, իսկ պետությունն իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին կյանքին:

Հանրահայտ փաստ է, որ յուրաքանչյուր կիրակի մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ բոլոր գործող եկեղեցիներում:

Մենք՝ յուրաքանչյուրս, 2025թ․ հոկտեմբերի 26-ին առավոտյան Արագածոտնի մարզի եկեղեցիներում Սուրբ Պատարագ ենք մատուցելու և այդ օրը չենք կարողանալու ներկայանալ քննչական մարմին, քանի որ հակառակ դեպքում կխախտենք մեր հոգևոր պարտականությունները և կթողնենք մեր հավատացյալներին առանց Սուրբ Հաղորդության։

Բացի այդ, բոլորս որպես վկա հարցաքննությանը ցանկանում ենք ներկայանալ միայն փաստաբանների հետ, մինչդեռ ոչ աշխատանքային կիրակի օրով մենք չենք կարողանալու ապահովել փաստաբանների ներկայությունը (քահանաներիցս մի քանիսին նույն փաստաբանն է ներկայացնում, որը նույնպես խոչընդոտ է նույն ժամին հարցաքննությանը մասնակցելու համար):

Առանց փաստաբանի ներկայության չենք պատրաստվում ցուցմունք տալ:

Սրանք հարգելի պատճառներ են, որոնք հաշվի առնելով կոչ ենք անում քննչական մարմնին մեզ հրավիրել հարցաքննության որևէ այլ օր,շ նախապես՝ առնվազն երկու օր առաջ, ծանուցելով հարցաքննության մասին (ծանուցագրերը հանձնվել են նաև այդ պահանջի խախտմամբ):

Հատկանշական է նաև, որ այս ոչ աշխատանքային օրերին մենք հնարավորություն չունենք քննչական մարմնի գրասենյակին որևէ փաստաթուղթ հանձնելու։

Միաժամանակ մեր անհանգստությունն ենք հայտնում Քննչական կոմիտեի վերոհիշյալ վարքագծի վերաբերյալ, որով փորձ է արվում մի ամբողջ մարզ թողնել առանց Սուրբ և Անմահ Պատարագի»,-նշվում է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են հետևյալ քահանաները․

Տեր Մանուկ քահանա Զեյնալյան
Տեր Սարգիս քահանա Սարգսյան
Տեր Հայկ քահանա Քոչարյան
Տեր Նարեկ քահանա Սարգսյան
Տեր Փառեն քահանա Առաքելյան
Տեր Մուշե քահանա Վահանյան
Տեր Հովել քահանա Օհանյան
Տեր Սևակ քահանա Սարիբեկյան
Տեր Համբարձում քահանա Դանիելյան
Տեր Եղիշե քահանա Բարսեղյան
Տեր Զորայր քահանա Կարապետյան
Տեր Ղևոնդ քահանա Գափոյան
Տեր Հայկ քահանա Սահակյան
Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան
Տեր Մկրտիչ քահանա Երանյան
Տեր Վրթանես քահանա Բաղալյան
Տեր Մաղաքիա քահանա Գևորգյան
Տեր Օշին քահանա Հայրապետյան
Տեր Մխիթար քահանա Ահարոնյան
Արտակ սարկավագ Սաֆարյան
Վահագն սարկավագ Ստեփանյան