Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում միջնորդել է ՀՀ-ում ծնված մի ադրբեջանցու կանչել՝ որպես վկա

Լուրեր

01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում տեղի ունեցել Արցախի ղեկավարների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ներկայացվել են  «տուժողների» հայտարարությունները։ Աղաևն էլ հայտնել է, որ մի շարք «տուժողներ» դիմել են դատարան՝ նշելով, որ չեն կարող մասնակցել դատավարությանը և խնդրել են, որ նախաքննության ընթացքում իրենց տված ցուցմունքները դիտարկվեն  դատավարության ընթացքում։ Ոչ ոք չի առարկել։

Հետագայում Արցախի ԱԺ նախագահ  Դավիթ Իշխանյանը դիմել է  դատարանին  և հայտնել, որ ցանկանում է կոնֆիդենցիալ հանդիպել իր իրավունքները պաշտպանող  փաստաբանի հետ։ Նա նաև նշել է, ցանկանում է տեսանյութ ներկայացնել դատարանին՝ ապացույցներին կցելու համար։ Նա նշել է, տեսանյութը նկարահանվել  է 2020 թվականի տավուշյան  իրադարձություններից հետո։ Սակայն, նախքան տեսանյութը դատարան ներկայացնելը, նա խնդրել է իրեն հնարավորություն տալ այն դիտել իր փաստաբանի հետ։

Դատավորն ասել է, որ նրանց ընդմիջման ժամանակ կտրվի նման հնարավորություն։

Արցախի ՊԲ-ի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը միջնորդել է դատարան կանչել, որպես վկա Կնյազ անունով մի ադրբեջանցու, որը  ծնվել է Հայաստանում, ապրել է այնտեղ և աշխատել Մասիսի շրջանի Սայաթ-Նովա գյուղում։ Նա նշել է, որ չի հիշում այդ  անձի ազգանունը կամ նրա մասին որևէ այլ տեղեկություն։

Մեկնաբանելով միջնորդությունը՝ գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը նշել է, որ պաշտպանության կողմը չի ներկայացրել անձին դատարան հրավիրելու պատճառը և հարցաքննության կոնկրետ նպատակը, ինչպես նաև նրա ինքնությունը հաստատելու և նույնականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունները: Բացի այդ՝ հարցաքննության ենթարկվող անձի բնակության վայրը և ազգանունը հայտնի չեն: Նման դեպքում միջնորդությունը բավարարել հնարավոր չէ: Նույնիսկ եթե այն բավարարվի, դրա կատարումը հնարավոր չէ:

Դատարանը տեղում խորհրդակցություն  է անցկացրել և որոշում կայացրել: Ըստ որոշման՝ միջնորդությունը չի բավարարվել անհիմն լինելու պատճառով:

Դրանից հետո ներկայացվել են  «տուժողների» և նրանց  իրավահաջորդների հայտարարությունները, որոնք հարգելի պատճառներով չեն կարողացել ներկայանալ ​​նիստին և այդ հարցով դիմել են դատարանին։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 27-ին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի