Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց եկամուտների համընդհանուր հայտարարագրի լրացումը պարզեցնող օրինագիծը

Լուրեր

01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
Բոլորը

Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց եկամուտների համընդհանուր հայտարարագրի լրացումը պարզեցնող օրինագիծը։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ընդգծեց քաղաքացիների շրջանում նոր կարգավորումների վերաբերյալ իրազեկումներ իրականացնելու կարևորությունը։

«Մեծ ծավալի ապատեղեկատվություն է տարածվում, մարդկանց դիտավորյալ խճճում են։ Մի մասը դա անում է գիտակցված, մյուս մասը՝ ոչ։ Իրենց մասնագետի տեղ դրած, դիտավորյալ մարդկանց սխալ ինֆորմացիա են մատուցում»,- նշեց Թունյանը։

Միևնույն ժամանակ, ըստ պատգամավորի, իրեն հաճելիորեն զարմացրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Նա իր տեսանյութերով, առանց ավելորդ էմոցիաների, առանց որակումների, ճշգրիտ ներկայացրել է այն փոփոխությունները, որոնք կատարվում են։ Ավելին ասեմ՝ ինձ էլ է հարցեր տվել, որպեսզի մարդկանց սխալ ինֆորմացիա չտա։ Զգում ես, որ մարդու մեջ կա պատասխանատվություն, որ անկախ քաղաքական հայացքներից՝ սեփական հայրենակիցներին ներվային վիճակի չհասցնի»,- նշեց Թունյանը՝ շնորհակալություն հայտնելով Հովհաննիսյանին։

Այսպիսով, Հարկային օրենսգրքում կատարվելու են հետևյալ փոփոխությունները. ՀՀ այն քաղաքացիները, որոնք հայտարարատու են, ըստ օրենքի, կարող են մինչև վերջնաժամկետը չլրացնել իրենց հայտարարագրերը: Նրանց հայտարարագրերը կհամարվեն լրացված և հանձնված այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին տեսանելի է:

2-րդ փոփոխությունը սոցիալական կրեդիտների համակարգում է։ Քաղաքացիները կկարողանան իրենց վճարած եկամուտների եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ կրթության և առողջապահության գծով կատարած ծախսերի ուղղությամբ, եթե մուտք գործեն և անգամ առանց որևէ փոփոխության հայտարարագիրը հանձնեն կամ հաստատեն:

Իրականացվող երրորդ փոփոխությամբ ինքնաշխատ տարբերակով ՊԵԿ-ն ավելի լայն հասանելիություն կունենա տեղեկատվությանը։ Կոմիտեն որոշակի հասանելիություն կունենա տարբեր տվյալների՝ բացառությամբ բանկային գաղտնիքի, բայց փոխարենը կսահմանվի մեկ դրույթ: Օրինակ՝ եթե քաղաքացին մուտք է գործում եկամուտների հայտարարագրման համակարգի համապատասխան հարթակ, որպեսզի ինքն իր ձեռքով չլրացնի, թե ավանդից ինչքան տոկոս է ստացել, կլինի համապատասխան դաշտ, որով քաղաքացին իր համաձայնությունը կտա ՊԵԿ-ին: ՊԵԿ-ը քաղաքացու փոխարեն բանկից կստանա ավանդներից ստացված եկամուտների վերաբերյալ տվյալները և ինքնաշխատ կլրացվի:

Ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինելու:

Եկամուտների համընդհանուր հայտարարագրի լրացումը պարզեցնող օրինագիծ կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնեն մինչև նոյեմբերի 1-ը։

Եվգենյա Համբարձումյան