Պլանային ջրանջատում Շիրակի մարզում
Հասարակություն
24.10.2025 | 19:35
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 22:00-ը կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի (բացառությամբ «Անի» թաղամասի), Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Ողջի, Հայկավան, Առափի, Ոսկեհասկ, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր, Երազգավորս գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: