Վարչապետը մի խումբ ուսանողների և աշակերտների ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արաբկիր վարչական շրջանի մի խումբ ուսանողների և աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։

«Վարչապետը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, Պատմական և Իրական Հայաստանների հայկեցակարգերի հարաբերություններին»,- ասված է Կառավարության տարածած հաղորդագրությունում։