Նոր տարին՝ առանց հին բանտի. որտեղ և ինչ պայմաններում կպահվեն դատապարտյալները ԴՀ ՔԿՀ-ի փակվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

19-20-րդ դարերում կառուցված «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը 2026 թվականի հունվարի 1-ից այլևս գոյություն չի ունենա․ տարեվերջին ՔԿՀ-ի գործունեությունը կդադարեցվի։

Իսկ ինչ է սպասվում այնտեղ պահվող՝ առողջական խնդիրներ ունեցող 50 կալանավորներին և դատապարտյալներին։ Այս հարցի լուծումն Արդարադատության և Առողջապահության նախարարությունները համատեղ գտել են․ դեռևս սեպտեմբերի 9-ին «Արմավիր» ՔԿՀ-ում բացվեց ստացիոնար բժշկական ստորաբաժանում, որը փոխարինելու է տարեվերջին փակվող հիմնարկին։ 

Նախագծի քննարկման ժամանակ մտահոգություններ են ներկայացրել կառավարության մի քանի կառույցներ՝ Փաշինյանի աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավորությամբ։ Գլխավորն այն է, որ որևէ անդրադարձ չի կատարվել նոր քրեակատարողական հիմնարկ ստեղծելու հարցին.

«Նախագծի հիմնավորմամբ՝ նախատեսվում է քննարկել «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ները փակելու հնարավորությունը՝ նոր ՔԿՀ կառուցելու դեպքում։ Հետևաբար, առանց օրենքի պահանջի ապահովման մեխանիզմների նկարագրման և ընդամենը բժշկական օգնության ու սպասարկման ոլորտում ընդունված միջազգային ստանդարտներին չհամապատասխանելու վերաբերյալ ներկայացված հիմնավորումներով գործող քրեակատարողական հիմնարկի գործունեության դադարեցումը, մեր գնահատմամբ, խնդրահարույց է»։

Եվ այստեղ արժե հիշել Փաշինյանի իշխանության օրոք արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոստման մասին․ «Նոր ՔԿՀ, այո՛, նախատեսվում է կառուցել»։

Ոչ միայն 2020 թվականին նոր հիմնարկի կառուցում չսկսվեց, այլև նախագծի մասին Փաշինյանի աշխատակազմի դիտարկումը չընդունվեց գերատեսչության կողմից։ Չընդունվեցին նաև Ֆինանսների նախարարության 3 նկատառումները.

«Բացահայտված չեն ՊՈԱԿ-ի նոր տեղամասի կարողությունները՝ բոլոր դատապարտյալներին բժշկական լիարժեք և որակյալ ծառայություններ մատուցելու հնարավորության վերաբերյալ, ինչպես նաև լոգիստիկ դժվարությունների հետ կապված ֆինանսական ռիսկերը»։

ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը, թեև ողջունում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի փակումը, սակայն ևս մտահոգություններ է նշում։

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող ոչ բոլոր անձինք կտեղափոխվեն նոր տեղամաս։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը նախատեսված է կազմակերպել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» մասնագիտական կենտրոնում: 

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բուժանձնակազմից ահազանգեր է ստանում նաև Factor TV-ն։ Նրանք հայտնում են, որ չեն ցանկանում տեղափոխվել այլ ՔԿՀ, պատճառը ոչ միայն երկար ճանապարհն է, այլև աշխատանքի հնարավոր ծանրաբեռնվածությունը։ Կալանավորների և դատապարտյալների առողջական վիճակի բարելավո՞ւմ, թե՞ գերհագեցվածություն կառաջացնի «Արմավիր» նոր տեղամասը, պարզ կդառնա հաջորդ տարվա ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան