Վարչական դատարանը վարույթ է ընդունել Էդմոն Մարուքյանի դիմումը

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Էդմոն Մարուքյանի դիմումը, որով վիճարկվում է ՀՀ կառավարության Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքից հանելու վերաբերյալ որոշումը․ հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։

«Վարչական դատարանը վարույթ է ընդունել Էդմոն Մարուքյանի կողմից ներկայացված դիմումը՝ ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1299-Ն որոշման 1-ին մասի 4-րդ կետը անվավեր ճանաչելու պահանջով։ Վիճարկվող որոշմամբ նախատեսվում է Արարատ լեռան պատկերը հեռացնել ՀՀ պետական սահմանը հատելու կնիքի վրայից՝ սկսած 2025 թվականի նոյեմբերի 1-ից։

Միևնույն ժամանակ, Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուքյանի միջնորդությունը՝ վիճարկվող ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։ Այսպիսով, թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ պետք է մտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից։ Էդմոն Մարուքյանը կբողոքարկի Դատարանի՝ վիճարկվող ակտի գործողությունը չկասեցնելու վերաբերյալ միջանկյալ որոշումը:

Դատարանի որոշումը կայացվել է հետևյալ կազմով՝ նախագահող դատավոր Անի Չիլինգարյան, դատավորներ Ռուզաննա Ազրոյան, Արմեն Ներսիսյան, Արթուր Ծատուրյան և Աղասի Դարբինյան»,- ասված է հաղորդագրությունում։