Ադրբեջանից Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը շատ կարևոր որոշում է. Շառլ Միշել

Լուրեր

06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ Խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելը շատ կարևոր է անվանել Ադրբեջանի միջոցով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու որոշումը։ Այս մասին նա հայտարարել է ադրբեջանական Report գործակալության հետ զրույցում։

Այցով Ադրբեջանում գտնվող Շառլ Միշելն այսօր մասնակցել է Բաքվի Արբիտրաժային կենտրոնի բացման միջոցառմանը։

Նա նշել է, որ ընդամենը մի քանի ամիս կամ տարիներ առաջ նման իրավիճակը դժվար կլիներ պատկերացնել։

«Սակայն այսօր այս որոշումը դարձել է իրականություն. դա կոնկրետ փաստ է։ Ես հասկանում եմ, որ որոշակի դժվարություններ և զգայուն հարցեր դեռևս կան, և մենք պետք է դա հաշվի առնենք։ Այնուամենայնիվ, իմ կարծիքով, նման քայլերը խրախուսող ազդանշան են։ Իմ ցանկությունն է, որ առաջիկա ամիսներին երկու կողմերն էլ լրացուցիչ ջանքեր գործադրեն և խաղաղության ուղին դարձնեն անշրջելի»,- հավելել է Միշելը։

Խոսելով ԵՄ Խորհրդում իր նախագահության տարիներին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում իր ներգրավվածությունից ու Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերից՝ նա նշել է, որ անհրաժեշտ էր վերսկսել քաղաքական երկխոսությունը և հիմք ստեղծել հարաբերությունների բարելավման ու խաղաղության գործընթացը շարունակելու համար։

«Այդ ժամանակ ես, հասկանալի պատճառներով, չէի կարողանում լիովին գնահատել բոլոր բարդություններն ու մարտահրավերները։ Բայց նույնիսկ այդ ժամանակ ես վստահ էի, որ հարաբերությունները դրականորեն կզարգանան, քանի որ զգում էի, որ երկու կողմերն էլ հասկացել են՝ խաղաղությունը միշտ ավելի լավ մոտեցում է։ Երկարաժամկետ հեռանկարում խաղաղությունն ապահովում է անվտանգության լավագույն երաշխիքը և պայմաններ է ստեղծում տարածաշրջանում տնտեսական նախագծերի զարգացման համար։ Հետևաբար, շատ ուրախ եմ, որ այսօր մենք ականատես ենք լինում կարևոր նվաճումների»,- հայտարարել է Միշելը։

Նրա կարծիքով՝ «Բրյուսելի գործընթաց» անունը ստացած նախաձեռնությունը դրական և լավատեսական գործիք էր, որն օգնել է երկու երկրների առաջնորդներին որոշել մերձեցման հնարավոր քայլերն ու լուծումները:

«Ես կցանկանայի ընդգծել, որ առաջիկա շաբաթներն ու ամիսները չափազանց կարևոր կլինեն այս նվաճումներն ամրապնդելու և դրանց կայունությունն ապահովելու համար»,- ասել է Միշելը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի