Երեկ ազատազրկման դատապարտված Դավիթ Համբարձումյանը չի կալանավորվել․ նա դատավճռի հրապարակմանը ներկա չի եղել

Լուրեր

28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
Բոլորը

Երեկ 6 տարի և 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ներկա չի եղել իր գործով դատավճռի հրապարակմանը և արգելանքի չի վերցվել։ Այս մասին Factor TV-ին հայտնում են դատարանից։

Դատավոր Ժորա Չիչոյանը նաև որոշել է վերացնել Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը և որպես խափանման միջոց կիրառել կալանքը։

Թե որտեղ է Համբարձումյանը, մեզ հայտնի չէ, սակայն Մասիսում շրջանառվում են տեղեկություններ, որ նա այս պահին Հայաստանում չէ։ Փորձեցինք կապ հաստատել համայնքապետի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգին չպատասխանեց։

Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Համբարձումյանը 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ այս դեպքերից հետո՝ 2018-ի նոյեմբերի 1-ին, Հայաստանում համաներման մասին օրենք է ընդունվել, համաձայն որի՝ համաներում կիրառելով՝ պատժից ազատվում են օրենքի ուժի մեջ մտնելու դրությամբ մինչև 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձինք։ Համբարձումյանը 4 անչափահաս երեխա ունի, և եթե դատարանը նրա նկատմամբ պատիժ նշանակեր ոչ թե 6 տարի և 3 ամիս, այլ մինչև 6 տարի ժամկետով ազատազրկումը, ապա նա համաներմամբ կազատվեր պատժից։

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունն իմփիչմենթի միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու նախաձեռնություն էր սկսել և հայտարարել, որ իրենց վարչապետի թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է։ 

 

Արաքս Մամուլյան