Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում Բաքվի դատարանում «տուժողների» ցուցմունքներ են ներկայացվել

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստում նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը հայտնել է, որ 82 «տուժողներ» դատարան են դիմել՝ հայտարարելով գործընթացին  անմիջականորեն մասնակցելու անհնարինության մասին և խնդրել են ուսումնասիրել նախաքննության ընթացքում տված իրենց ցուցմունքները: Դատավարության մասնակիցներից որևէ առարկություն չի ստացվել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մասնավորապես, «տուժող» Ազադ Թաիրովի նախաքննական ցուցմունքի համաձայն՝ հայկական գերության մեջ գտնվելու ժամանակ, իբր, Մաքսիմ անունով մի ոստիկան հրացանի կոթով հարվածել է իր դեմքին՝ կոտրելով ատամը։ Բացի այդ, ըստ ներկայացված ցուցմունքի, նույն Մաքսիմը, իբր, «ռուսական ռուլետկա» է խաղացել բանտարկյալների միջև՝ ատրճանակը հերթով պահել է Թաիրովի և մեկ այլ բանտարկյալի՝ Շահլար Գուրբանովի գլխին, սակայն կրակոց չի արձակվել, իսկ երբ ատրճանակը դրել է Թագի Բայրամովի գլխին և սեղմել ձգանը, լսվել է կրակոց, և նա տեղում մահացել է։ Ըստ ներկայացված ցուցմունքի՝ հայ զինծառայողները գերիներին ստիպել են Բայրամովի մարմինը տանել գետի ափ և այնտեղ թաղել։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 24-ին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի