«Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալը պահանջում է իր պաշտպան, կալանավորված Ալեքսանդր Կոչուբաևին ներկայացնել դատարան

Լուրեր

03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
Բոլորը

 «Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալ Արմեն Ալեքսանյանը այսօրվա դատական նիստին պահանջեց իր պաշտպան, անազատության մեջ գտնվող Ալեքսանդր Կոչուբաևին ներկայացնել դատարան: Այսօրվա դատական նիստի ընթացքում Արմեն Ալեքսանյանը նշեց, որ ինքն իր շահերի պաշտպանությունը վստահել է Ալեքսանդր Կոչուբաևին ու նրան է պահանջում: Միաժամանակ հայտարարեց, որ հրաժարվում է հանրային պաշտպանից:

Գործով այլ մեղադրյալի շահերը պաշտպանող փաստաբան Ռուբեն Մելիքյանը դիրքորոշում հայտնեց, որ Քրեական դատավարության օրենսգրքով առկա չէ որևէ խոչընդոտ, որպեսզի կալանքի տակ գտնվող Կոչուբաևին բերեն դատարան այնպես, ինչպես այս գործով մյուս կալանավորված անձանց են բերում: Պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանն էլ ընդգծեց, որ մեղադրյալի բացառիկ իրավունքն է իր ընտրած պաշտպանի միջոցով իրականացնելու իր պաշտպանությունը:

Հանրային մեղադրողները նշեցին, որ չեն պատկերացնում, թե ինչ ընթացակարգով պետք է պաշտպանական կողմի պահանջը կատարվի, շեշտելով, որ օբյեկտիվորեն անհնար լինի Կոչուբաևի ներկայությունն ապահովել, ապա իրենք ստիպված են լինելու միջնորդել, որպեսզի հանրային պաշտպան ներգրավվի գործին:

Դատարանը որոշեց դիմել հանրային պաշտպանի գրասենյակին՝ միաժամանակ նշելով, որ Կոչուբաևին չի հեռացնում վարույթից:

Նշենք, որ Ալեքսանդր Կոչուբաևը մեղադրյալ է ներգրավվել ու կալանավորվել ֆեյսբուքյան վիրավորական գրառման համար:

Արաքս Մամուլյան