Նոր Խարբերդ բնակավայրի որոշ հասցեներում գազ չի լինի
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրի (մասնակի) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը․ հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:
Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: