Ովքեր են հայկական մեդիաների սեփականատերերը. պատասխաններ ու հարցեր՝ նոր շտեմարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
Բոլորը

Ովքեր են վերահսկում հայաստանյան մեդիայի բովանդակությունը․ Հայաստանի 42 ամենաազդեցիկ լրատվամիջոցները տիրապետող ընկերությունների և սեփականատերերի մասին տեղեկատվությունն այժմ հասանելի է բոլորին։ Այսօր գործարկվեց «Մեդիայի սեփականության մոնիթորինգ Հայաստան» կայքը, որը տվյալների շտեմարան է․ այստեղ տեղեկություններ կան ինչպես մեդիայի սեփականատերերի, այնպես էլ լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրների մասին։ 

Հետազոտությունը Հայաստանում իրականացրել է «Հետքը»՝ «Մեդիայի գլոբալ ռեգիստր» կազմակերպության հետ համագործակցությամբ։ Այն համաֆինանսավորվել է «Ֆրիդոմ Հաուս Հայաստան»-ի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության «Արևելյան գործընկերություն» ծրագրի կողմից։ 

Ըստ հետազոտության՝ Հայաստանում մեդիայի սեփականատերերի ցանկում կան ինչպես անհատ գործարարներ, այնպես էլ պետական կառույցներ, արտասահմանյան կառավարություններ, միջազգային գործակալություններ և քաղաքական կազմակերպություններ։ 

Հետազոտության տվյալները ձեռք են բերվել բաց աղբյուրներից։ Եթե դրանք հանրությանը հասանելի չեն եղել, ապա տեղեկատվությունը ձեռք է բերվել լրատվամիջոցներից՝ ուղիղ հարցումներով, պետական հաստատություններից, քաղաքական գործիչներից և հետազոտական ինստիտուտներից։

Ինչպե՞ս անել, որ լրատվամիջոցները ծառայեն հանրային, այլ ոչ թե մասնավոր, քաղաքական կամ բիզնես շահերին, արդյո՞ք մեդիայի թափանցիկությունը ՀՀ-ում պահանջված է․ մեդիայի ներկայացուցիչներն ու ոլորտի մասնագետները հենց այս հարցերն էին քննարկում։ 

Ըստ հետազոտության՝ Factor TV-ն համարվում է մեդիադաշտի սակավաթիվ  թափանցիկ գործող լրատվամիջոցներից մեկը․ արձանագրման համար հիմք է հանդիսացել պաշտոնական էջում սեփականության վերաբերյալ ամբողջական տեղեկատվության պրոակտիվ կերպով հրապարակումը, տվյալների պարբերական թարմացումը։

Արդյո՞ք իրավական դաշտը և այսօր գործող կարգավորումներն ապահովում են մեդիայի գործունեության թափանցիկությունը։ Ի՞նչ հավելյալ լիազորությունների կարիք ունի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իր գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար։ 

«Մեդիայի սեփականության մոնիթորինգ Հայաստան» ծրագրի տվյալների բազայի վերլուծությունը ցույց է տալիս, որ մեդիան Հայաստանում հիմնականում պատկանում կամ ղեկավարվում է քաղաքականապես ակտիվ անհատների կողմից։ Առաջիկայում մոնիթորինգի թիմը շարունակելու է հետազոտել հայաստանյան մեդիան՝ պարզելու լրատվամիջոցների իրական շահառուներին։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան