Հայտնի են դպրոցականների 2025-2026 ուստարվա առարկայական օլիմպիադաների անցկացման ժամկետները

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2025-2026 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերի ժամկետները, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Օլիմպիադան կազմակերպվում է երեք փուլով՝ առաջին /դպրոցական/, երկրորդ /մարզային/ և երրորդ /հանրապետական/: 5-6-րդ դասարանների «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաների օլիմպիադաներն անցկացվում են երկու փուլով՝ դպրոցական և մարզային:

Օլիմպիադան անցկացվում է ըստ խմբերի՝

Մաթեմատիկա- I խումբ` 5-րդ դաս., II խումբ` 6-րդ դաս., III խումբ` 7-րդ դաս., IV խումբ` 8-րդ դաս., V խումբ՝ 9-րդ դաս., VI խումբ՝ 10-րդ դաս., VII խումբ՝ 11-12-րդ դաս.

Աստղագիտություն- I խումբ` 10-12-րդ դաս.

Ինֆորմատիկա (Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն) –

I խումբ` 9-րդ դաս., II խումբ՝ 10-12-րդ դաս.,

Կենսաբանություն, Քիմիա, Աշխարհագրություն, Ռուսաց լեզու, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Ֆիզիկա, Հայոց լեզու, Հայ գրականություն, Պատմություն, ՆԶՊ (Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն) – I խումբ` 9-րդ դաս., II խումբ՝ 10-րդ դաս., III խումբ` 11-12-րդ դաս.

Մայրենի (Ընթերցանություն) – I խումբ` 5-րդ դաս., II խումբ՝ 6-րդ դաս.

Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է դպրոցում: Հաստատության տնօրենը մինչև 2025թ. նոյեմբերի 5-ը ներառյալ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի համապատասխան բաժնում օլիմպիադային մասնակցել ցանկացող սովորողի համար իրականացնում է նշում՝ ըստ առարկաների: Սահմանված ժամկետի ավարտից հետո ԿԿՏՀ–ում ինքնաշխատ եղանակով ձևավորվում են մասնակիցների ցանկերը՝ ըստ առարկաների և ներկայացվում մինչև 2025թ. նոյեմբերի 7-ը ներառյալ ԿԳՄՍՆ` [email protected] հասցեին։

Օլիմպիադայի երկրորդ փուլն անցկացվում է համաձայն ժամանակացույցի՝ մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/ կողմից սահմանված վայրում: Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները` հանրապետական առարկայական հանձնաժողովի որոշման համաձայն:

Օլիմպիադայի երրորդ փուլն անցկացվում է համաձայն ժամանակացույցի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված վայրում: Երրորդ փուլին մասնակցում են երկրորդ փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները` հանրապետական առարկայական հանձնաժողովի որոշման համաձայն:

«Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա» /«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»/, «Քիմիա», «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների երրորդ փուլի 10-12-րդ դասարանների դիպլոմակիրները համարվում են միջազգային օլիմպիադայի ՀՀ թիմի հավակնորդներ:

Աշակերտների անվանական ցուցակների ձևանմուշները, առաջադրանքները, պատասխանները, արդյունքները և Օլիմպադայի վերաբերյալ այլ տեղեկությունները տեղադրվում են www.olymp.am և lib.armedu.am կայքերում: