Մենք դա արել ենք առաջին հերթին ոչ թե Ղուկասյանի, այլ նրա օգտին քվեարկածների համար. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Խոսելով Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ այսօրվա իշխանությունը զրո հանդուրժողականություն ունի այլակարծության նկատմամբ:

Հարցին՝ արդյոք ավելի անխոցելի թեկնածուի Գյումրիի քաղաքապետ դարձնելու դեպքում Գյումրիում կլինե՞ր այս իրավիճակը, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ Վարդան Ղուկասյանը ընդդիմադիրներից ամենաշատ քվե ստացած թեկնածուն էր:
«Մենք դա արել ենք առաջին հերթին ոչ թե Վարդան Ղուկասյանի, այլ մեր ժողովրդի այն հատվածի համար, որը քվեարկել է Վարդան Ղուկասյանի օգտին»,- ասաց Սարգսյանը:

Դիտարկմանը, որ ժողովուրդը կարող է և սխալվել, բայց քաղաքական ուժերը չպետք է սխալվեն, Սարգսյանն արձագանքեց.
«Հա՞, հիմա  այդպե՞ս եք կարծում: Ո՛չ, ժողովուրդը չի կարող սխալվել, ժողովուրդը կարող է մոլորվել, ինչ-որ պահի տրվել պոպուլիստների հորդորներին»,- ասաց Սարգսյանը:

Խոսելով իր հրաժարականի պատճառների մասին՝ Սարգսյանն ասաց, որ ինքը չէր կարող կասկածի տակ դնել Արցախի անվտանգությունը, ինչից կարելի էր  ենթադրել, որ հանուն Արցախի անվտանգության է հրաժարական տվել, այնինչ նրա թիմակիցները նրա հրաժարականից և Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ամիջապես հետո հայտարարում էին, թե Փաշինյանը եկել է՝ Արցախը հանձնելու: Արդյոք հակասություն չկա՞ Սարգսյանի և նրա թիմակիցների հայտարարությունների միջև: Ի պատասխան այս հարցի՝ երրորդ նախագահն ասաց, որ հակասություն չկա և թիմակիցները «Արցախը հանձնել» ասելով չէին պատկերացնում Արցախի այսպիսի հանձնումը, այլ բանակցությունների գործընթացում զիջումների գնալը, որի հետևանքով Արցախը կարող էր հայտնվել Ադրբեջանի կազմում:

«Ես էլ դա նկատի ունեի, որովհետև իմ այլ գործողություններ կվնասեն բանակցային գործընթացին: Էսպես «ոտքի վրա» դժվար էր բացատրել բայց վստահ եղեք, որ ցանկացած բանակցություններում միջնորդները գնում են այն ուղղությամբ, որտեղից հեշտ է համաձայնություն կորզելը» ասաց Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Արաքս Մամուլյան