«Սաղիդ դեմքը ֆիքսել եմ». բերետավորի ասածը սպառնալի՞ք, թե՞ օրենքի պահանջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

«Ձեր սաղի դեմքը ֆիքսվել է արդեն»․ այսպիսի սպառնալից տոնայնությամբ քաղաքացիներին դիմողը բարեփոխված ոստիկանության կարմիր բերետավորներից է։ Այս ծառայողը Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու օրը գործընթացն ապահվող ուժային կառույցի միակ ներկայացուցիչը չէր, որն անհարգալից էր հավաքվածների հետ։ Մյուս դրվագում անչափահասների հետ փողոցային բառապաշար կիրառողը դարձյալ կարմիր բերետավոր էր։

ՔՊ կուսակցության փոխնախագահն այսպես է փորձում արդարացնել նշված ոստիկանների վարքը։ Իսկ այս երկու ծառայողի մոտ սթրեսը, հավանաբար, հասել է գագաթնակետին․ նրանք երիտասարդին վերցնում են ու հարվածում միկրոավտոբուսին։

Ինչո՞ւ է ոստիկանությունը սպառնում և բռնություն կիրառում, որքանո՞վ են այս դրվագներում գործողությունները համաչափ, անգամ եթե օրենք է խախտվել։ Վահագն Ալեքսանյանը բացատրություն ունի․ առանց դատարանի վճռի առկայության իշխանական պատգամավորը նրանց անվանում է հանցագործություն կատարողներ։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորը կարմիր բերետավորի հայտարարությունը սպառնալիք է համարում։ Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ դեմքերն արձանագրելու մասին բարձրաձայնումը հետևանքներ է ունենալու։

Եվրոպական ուղուց շեղված հարևան Վրաստանում, օրինակ, իշխանությունների դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին նույնականացնելու համար չեն մնացել առանձին ծառայողների հույսին։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սկսել է օգտագործել հատուկ ծրագիր, որը ճանաչում է դիմագծերը՝ վարչական իրավախախտումների մեջ կասկածվող անձանց ինքնությունը պարզելու համար։ Թբիլիսիում և հարակից բնակավայրերում շուրջ 4,300 «խելացի» տեսախցիկներ են տեղադրել, որոնք նաև հատուկ զումավորման հնարավորություն ունի։ Արդյո՞ք Հայաստանի իշխանություններն էլ կգնան այս ճանապարհով՝ քաղաքացիներին հեշտությամբ նույնականացնելու համար։

ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանը հեգնանքով է արձագանքում։ Իսկ ահա Գառնիկ Դաինելյանը կարծում է, որ Հայաստանում ևս հատուկ միջոցներով նույնականացում է իրականացվում։

Վերջերս Վրաստանում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Գերատեսչությունից հնարավոր չեղավ պարզել՝ արդյո՞ք փորձի փոխանակման համար Թբիլիսի մեկնած Սարգսյանն ուսումնասիրել ու Երևանում ներդնելու է վրացական փորձը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան