ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. ՀՀԿ-ի կարկառուն դեմքերը մի քանի տարի պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունք չպետք է ունենան․ Վահրամ Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կարծում եմ՝ վարչապետի ընտրության երկորրդ փուլի ժամանակ ԱԺ պատգամավորների կողմից անակնկալներ չեն լինի, նրանք վարչապետի նոր թեկնածու չեն առաջադրի։ Ցավոք, ՀՀԿ-ն միշտ կայուն վատ վարքագիծ է դրսևորում, անում է վատագույն քայլերը՝ ժողովրդի և ժողովրդավարության դեմ, բայց այս անգամ ձեռնպահ կմնա այդ ամենից»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը։

Նրա համոզմամբ՝ հանրապետականներին դրա համար պետք եղավ հակտեմբերի 2-ի դասը՝ հանրահավաքի տեսքով, որի ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ գնացին ԱԺ-ն «պաշարելու» և անհամաձայնություն հայտնելու «ՀՀԿ մի խումբ մնացորդների վարքագծի դեմ»։

Մեր զրուցակիցն անդրադառնում է ԱԺ փոխնագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն կարող է անցնել խորհրդարան՝ առանց կաշառքի։ Նրա խոսքով՝ եթե ՀՀԿ-ն դասեր քաղեր, հնարավոր է՝ այդ կուսակցությունից մի մաս տարանջատվեր և զբաղվեր քաղաքական մաքուր գործընթացներով․ «Բայց ՀՀԿ-ն ոչ թե քաղաքական կուսակցություն է եղել, այլ ոհմակ, որը գրավել է իշխանությունը՝ այն ծառայեցնելով միայն սեփական շահերին»։

Նա պնդում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո հարկավոր է դատական գործընթաց սկսել ՀՀԿ կուսակցության նկատմամբ․ «Պետք է քննել այդ կուսակցության անդամների հակապետական գործունեությունը։ Բոլորը լկտի ձևով հարստացան և լկտի ձևով ցուցադրում էին դա, ինչն անպատիժ չպետք է մնա, ՀՀԿ-ի կարկառուն դեմքերը մի քանի տարի պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունք չպետք է ունենան»։

Պարոն Մարտիրոսյանն անդրադառնում է նաև հակահեղափոխականների քայլերին՝ համարելով դրանք ոչ միայն ստոր, այլև՝ հիմար․ «Դրանք մեկ գործողությամբ կոմբինացիաներ են։ Հակահեղափոխականները ստորություն արեցին, Փաշինյանը ժողովրդին հրավիրեց ԱԺ, ժողովուրդը եկավ, իրենք թևաթափ եղան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան