Ալիևը կես քայլ արեց․ նա կբացի ՀՀ-ի սահմանը, եթե Սյունիքով կապվի Նախիջևանի հետ, միայն «Թրամփի ուղու» կառուցմամբ դա կլինի․ Ռոբերտ Ղևոնդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր քայլ է որակել Ադրբեջանի՝ իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը: «Սա չափացանզ կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատականն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը: Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանակաView Postն թվացող մի բան՝ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ», – Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին հայտարարել է Փաշինյանը: Ղազախստան կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առաջին տարանցիկ բեռը կլինի Հայաստան առաքվող ղազախական ցորենի խմբաքանակը։

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը Factor TV-ի հետ զրույցում այսպես է գնահատում այս իրադարձությունը․ «Վարչապետն առաջարկեց՝ Թուրքիան բեռներ տեղափոխի Ադրբեջան ՀՀ-ի տարածքով, Ալիևը չի համաձայնվի քանի դեռ Նախիջևանի հետ կապ հաստատված չէ։ Ալիևը կես քայլ արեց, նա կբացի ՀՀ-ի սահմանը, եթե Սյունիքով կապվի Նախիջևանի հետ, միայն Թրամփի ուղու կառուցմամբ դա կլինի»։
Քաղաքագետը, մեկնաբանելով Տեր Արամին կարգալույծ անելու Մայր Աթոռի որոշումը և հոգևորականների կալանավորումները և նրանց ներգրավմամբ դատական գործերը, նշում է, որ օրենքի խախտման դեպքերը պետք է արժանանան գնահատականի՝ անկախ խախտողների կարգավիճակից․ «Կաթողիկոսը քաղաքական հարվածներ հասցրեց իշխանությանը, ՔՊ-ն էլ համարժեք հարվածում է նրան։ Կաթողիկոսը բարոյապես իրավունք ունի՞ կարգալույծ անել Տեր Արամին, երբ ինքը մեղադրվում է կանոններ խախտելու մեջ, ո՛չ։ Կա ձայնագրություն՝ հոգևորականն ասաց կաթողիկոսը պարտադրել է մասնակցել միտինգի, եթե հաստատվի՝ կաթողիկոսի մեղքը կլինի այստեղ։ Կաթողիկոսը կարգալույց չարեց օրենք խախտած և խախտելու մեջ մեղադրվող Միքայել և Բագրատ արքեպսիկոպոսներին, Տեր Արամին արեց․ ի՞նչ սանդղակով է նա չափում»,- հարցնում է Ռոբերտ Ղևոնդյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան