Մահացել է Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուրյանը
Հասարակություն
22.10.2025 | 15:55
Մահացել է հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուրյանը։
«Իմ փոքրիկ սիրելի հորաքույրը լքեց մեզ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Շառլ Ազնավուրի դուստը՝ Սեդա Ազնավուրը։
Նա նաև հոր ու հորաքրոջ համատեղ մի լուսանկար է հրապարակել ու գրել․ «Նրանք միասին են»։
Աիդա Ազնավուրյանը, որը ֆրանսիահայ կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի կինն էր, իր մահկանացուն կնքել է 102 տարեկանում։