Էջմիածնում ՔՊ-ի առերևույթ խախտումների առթիվ ԻՔՄ-ն դիմել է Դատախազություն

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Էջմիածնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առերևույթ խախտումների առնչությամբ ԻՔՄ-ն դիմել է Դատախազություն։

«2025թ. նոյեմբերի 16-ին Էջմիածնում (որին միացվել է նաև Խոյ համայնքը) տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հոկտեմբերի 21-ին, համայնքի գյուղերից մեկում (Դողսում) ՔՊ կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում, որի մասին հրապարակել է լրագրող Լիա Սարգսյանը:

Միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ: Նվերները փոխանցողների թվում (հարթակում կանգնելու միջոցով) էր նաև ՔՊ կուսակցության ավագանու անդամի թեկնածու: Նշվածը առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով արգելված արարք, այն է` ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության անդամի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը:

Նշվածի վերաբերյալ կազմվել է հանցագործության հաղորդում, որը նախորդ գիշեր ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
Էջմիածնում նույն լրագրողի կողմից արձանագրվել են նաև ՔՊ-ի քարոզարշավին կոմունալ (կամ բարեկարգման ստորաբաժանման) ծառայողների առերևույթ ներգրավում՝ նրանց աշխատանքային ժամին (աշխատանքային պարտականությունների կատարման փոխարեն): Ընդ որում, հրապարակումից կարելի է ենթադրել, որ կոմունալ ծառայության աշխատակիցները դա անում են վերադասի ցուցումով, համայնքային տեխնիկայի օգտագործմամբ, իսկ պաստառը փակցնում են արգելված վայրում:

Նշվածը հանդիսանում է ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի ենթադրյալ խախտում, ըստ որի՝ արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:

Ավելին, եթե կոմունալ ծառայության աշխատակիցները վերադասի հրահանգով են գործել, ապա այդ վերադասի գործողություններում առերևույթ առկա է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով արգելված արարք, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը:

Նշվածի մասին հանցագործության հաղորդումը ևս քիչ անց կներկայացվի դատախազություն և վարչական վարույթ հարուցելու դեիմումը՝ ԿԸՀ:
Կոչ ենք անում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դադարեցնել համայնքային միջոցների առերևույթ ծախսումը նախընտրական քարոզչության վրա, քանի որ դա, չհերքվելու դեպքում, վարչական ռեսուրսի չարաշահման ամենավառ արտահայտումն է, որը զուգորդվում է հարկատուների գումարները կուսակցական նպատակներով յուրացմամբ»,- ասված է հաղորդագրությունում։