Ավինյանն ավելի խիստ միջոցներ պետք է ձեռնարկեր. Մելիքյանը՝ լրագրողին ծեծի ենթարկելու դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

«Լրագրող Հակոբ Կարապետյանի գրառումը սուր քննադատական է եղել, սակայն չի պարունակել վիրավորանք, հայհոյախոսությունը սկսվել էր հետո, երբ քաղաքապետարանի պաշտոնյան արձագանքել է դրան»,- անդրադառնալով շաբաթներ առաջ լրագրողի նկատմամբ կիրառված բռնության դեպքին՝ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Հիշեցնենք՝ Հակոբ Կարապետյանը օգոստոսի 27-ին գրառում էր կատարել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի տեսուչները ավտոբուսում տուգանել են մի կնոջ, որն իրականում վճարել է իր ուղեվարձը։ Գրառման մեջ լրագրողը գրել էր՝ «նեղմիտ ու ոչ կոմպետենտ կառավարիչներ ունենալը սա է. կյանքդ դարձնում են ամենօրյա պայքար կաստում-շլվարավոր տգետների արտադրած թյուրիմացության դեմ»։ Հենց նույն օրը երեկոյան հայհոյախառն հաղորդագրություններ է ստացել «Ավետ Բաբայան» անունով օգտատիրոջից։ Օրեր անց, ուշ երեկոյան, աշխատանքից դուրս գալուց հետո Կարապետյանը դիմակավորված անձի կողմից դաժան ծեծի էր ենթարկվել, նախաձեռնվել է քրեական վարույթ, ըստ լրագրողի՝ սա Բաբայանի կողմից հաշվեհարդար է եղել։

«Պաշտոնյան իր կողմից թույլ է տվել շա՜տ մեղմ ասած, ծանր խախտում, որը հարիր չէ պաշտոնյային, և Տիգրան Ավինյանն ավելի կոշտ միջոցներ պետք է ձեռնարկեր։ Կա վարկած, որ հենց այդ գրառման հետ էլ կապված հաջորդած բռնությունը, ուստի սա պետք է շատ արագ բացահայտվի՝ հետագա նմանօրինակ միջադեպերը կանխելու համար»,- իր խոսքում նշեց Աշոտ Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։