TRIPP նախագծի իրականացումը կարող է դառնալ «Զանգեզուրի միջանցքով» Միջին միջանցքի նոր մաս․ Բայրամով

Լուրեր

01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
Բոլորը

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևոր են խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Օգոստոսի 8-ից ի վեր մենք տեսել ենք գործընթացի դրական արդյունքները։ Ինչպես նախագահը նշել է Վաշինգտոնում՝ մեզ համար խաղաղությունն արդեն իսկ կայացել է։ Մինսկի խմբի լիակատար լուծարումը տեղի կունենա մինչև դեկտեմբերի 1-ը»,-նշել է Բայրամովը։

Ադրբեջանցի պաշտոնյան անդրադարձել է նաև TRIPP-ին, և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եզրույթն օգտագործել՝ նշելով, որ տրանսպորտային տարանցման հարցերը Ադրբեջանի և Եվրամիության միջև քննարկման հիմնական թեմաներից են։

«Մենք գիտենք, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ Դրական զարգացում է այն, որ Ադրբեջանը թույլատրել է բեռնափոխադրումներ կատարել դեպի Հայաստան իր տարածքով։ Սա վերաբերում է հացահատիկի տեղափոխմանը։ Հացահատիկը Ղազախստանից Հայաստան կհասցվի Ադրբեջանի միջոցով։ Մենք քննարկում էինք տրանսպորտը, կապը և Միջին միջանցքը, քննարկվում էր նոր պոտենցիալ նախագիծ։ Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո համաձայնեցված TRIPP նախագծի իրականացումը կարող է դառնալ Միջին միջանցքի նոր մաս՝ Զանգեզուրի միջանցքի միջոցով՝ ավելի լայն ձևաչափով։ Սա կարող է ստեղծել նոր երթուղի 15 միլիոն տոննա բեռի համար և խոստանում է նոր օգուտներ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ասիայի երկրների համար»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ սա կարող է նաև դրական ներդրում ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսություններում։

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան ու ադրբեջանցի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը շարունակում են «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով նաև ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի