Բռնության մեկ դեպք և տարատեսակ այլ ճնշումներ լրագրողների նկատմամբ. ԽԱՊԿ-ն ամփոփեց եռամսյակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
Բոլորը

«2025 թ․ երրորդ եռամսյակի ընթացքում գրանցվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնության 1, տարատեսակ ճնշումների 19, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 23 դեպք»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Ըստ նրա՝ անցնող եռամսյակի առանձնահատկություններից գլխավորն այն է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ճնշումների գերակշիռ մասը կիրառվել է իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից։

«Շարունակվել է միտումը, երբ պաշտոնյաները հրապարակայնորեն թիրախավորում են լրատվամիջոցներին կամ առանձին լրագրողների, ինչին հաջորդում է նաև նրանց դեմ դատական հայցեր ներկայացնելը։ Տեղեկատվական վեճերը դատական կարգով լուծելու ճանապարհով են գնացել, մասնավորապես, ՀՀ վարչապետը, նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և այլք։ Իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ասուլիսում լրատվամիջոցներին մեղադրել է կոռուպցիայի ու սև փողերի շրջանառության մեջ և շեշտել, որ միտումնավոր ուզում է վիրավորել նրանց»,- նշեց նա։

Համաձայն զեկույցի՝ հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների ընդհանուր առմամբ ներկայացվել է 15 նոր դատական հայց, որոնցից 10-ում հայցվորները պաշտոնյաներ են եղել, մնացած 5 դեպքում՝ այլ անձինք.

«Բոլոր հայցերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով նախատեսված վիրավորանքի և/կամ զրպարտության հիմքով են։ Ի դեպ, եթե 2024 թվականի 9 ամսվա ընթացքում դատարանները վարույթ են ընդունել այդպիսի 35 հայց, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվն արդեն հասել է 45-ի»,- ասաց ԽԱՊԿ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։