Արյուն ուզողը մենք չենք, դուք եք ընտրել Վարդան Ղուկասյանին․ Ալեքսանյանը՝ Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Ասում եք՝ ՔՊ-ական պատգամավորները արյուն են ուզում Գյումրիում, ու, ենթադրաբար, հղում եք անում իմ խոսքերին, որոնցում ես ասում եմ՝ Վարդան Ղուկասյանը կամ նրա կլանը սպանել է ձեր ընկերներին, ու նրան քվե եք տվել: Ասում եմ, բայց դա չի նշանակում, որ ես արյուն եմ ուզում, հակառակը: Դա նշանակում է, որ ես արյուն չեմ ուզում: Մեզ մեղադրում էիք, ասում էիք՝ ուզում եք Վարդանիկի միջոցով իշխանություն տանեք Գյումրիում, բայց դուք եք գնացել Վարդան Ղուկասյանին ընտրել քաղաքապետ: Դո՛ւք եք արյուն բերող քաղաքապետի ընտրել»,- այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն՝ արձագանքելով Մարտուն Գրիգորյանի ճեպազրույցում արված հայտարարությանը։

«Դուք ինձնից լավ գիտեք, որ Գյումրիի ամենաաղմկահարույց սպանությունները, գրեթե բոլոր, կատարվել են էն ժամանակ, երբ Վարդան Ղուկասյանը եղել է քաղաքապետ, երբ նրա կլանն այդ քաղաքում եղել է իշխանություն: Ու սա իմանալով՝ դուք գնացել ու ընտրել եք Վարդան Ղուկասյանին։ Ես հո գիտեմ՝ դուք, ձեր ընտանիքը, ընկերները չեք ուզում, որ ձեր երեխաները մեծանան մի քաղաքում, որտեղ Վարդան Ղուկասյանն է քաղաքապետ»,- հայտարարեց Ալեքսանյանը՝ դիմելով Մարտուն Գրիգորյանին։

Նշենք, որ Մարտուն Գրիգոյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խոսել էր Վարդան Ղուկասյանի կալանավորման մասին։

 

Նա կարծիք էր հայտնել, մասնավորապես, ասելով․ «ՔՊ պատգամավորներից մարդ կա, ում սիրտն արյուն է ուզում Գյումրի քաղաքում։ Առավոտից իրիկուն այդ մարդու խոսույթը դա է։ Այս մարդկանց սիրտն արյուն է ուզում, Փարաքար-2 է ուզում, և այդ ամենն ուզում են, որ լինի Մարտուն Գրիգորյանի ու Վարդան Ղուկասյանի ընտանիքների, թիմերի միջև»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան