Ավազակությունը բացահայտվել է, 7 անձ՝ ձերբակալվել

Լուրեր

03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
Բոլորը

Ահազանգ է ստացվել, որ Երևանի Քեռու փողոցում գտնվող հյուրանոցում, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են օտարերկրյա քաղաքացիներ, դիմակավորված անձինք են մուտք գործել տարբեր սենյակներ։ Դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերվել են բջջային չորս հեռախոս, պնևմատիկ ատրճանակ, դիմակներ ու ձեռնոցներ․ հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Պարզեցինք, որ ժամը 4.20-ի սահմաններում անհայտ անձինք, ոստիկանության համազգեստով և դիմակներով, մուտք են գործել հյուրանոցի տարբեր սենյակներ, զենքի սպառնալիքով, ոմանց էլ կապկպելով` հափշտակել են բջջային հեռախոսներ, գումար և դիմել փախուստի»,-ներկայացրել է ավագ քրեական ոստիկան Դավիթ Բաբինյանը:

«Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության հատկանիշներով։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերեցին բջջային չորս հեռախոս, պնևմատիկ ատրճանակ, դիմակներ ու ձեռնոցներ։

«Ենթադրեցինք, որ հանցանք կատարած անձինք փախուստի ժամանակ դիտավորությամբ նետել էին դիմակներն ու ձեռնոցները, իսկ հափշտակած բջջային հեռախոսների մի մասն ու ատրճանակն ընկել էին իրենց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հեռանալու ճանապարհը կտրուկ վայրէջք էր»,- մանրամասնում է Դավիթ Բաբինյանը:

Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումերը ձեռնարկվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ: Պարզվեց, որ ավազակությունը կատարած ինը տղմարդկանցից մեկը մայրաքաղաքի Ֆրիկի փողոցի բնակիչ է` 41 տարեկան, իսկ մյուսները` օտարերկրացիներ։

Հետագա համատեղ միջոցառման շնորհիվ հոկտեմբերի 10-ի երեկոյան երևանցին հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Հաջորդ օրն առավոտյան ձերբակալվեցին նաև 38-ամյա հասակակից օտարերկրացիներ։

«Հանցանք կատարած մյուս օտարերկրացիներին հայտնաբերելու նպատակով համագործակցեցինք Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ: Հոկտեմբերի 11-ին, առավոտյան ժամը 6.30-ի սահմաններում, նրանցից չորսը հայտնաբերվեցին Մեղրիի անցակետում: Շարունակվում են միջոցառումները` հանցանքին մասնակից ևս երկու անձին հայտնաբերելու ուղղությամբ»,-քրեական ոստիկանների հետագա միջոցառումներն է ներկայացնում է Դավիթ Բաբինյանը:

Ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին: Նրանց խուզարկություններով հայտնաբերվել են գողոն հանդիսացող իրեր` պլանշետներ, բջջային հեռախոսներ և գումար։

Ձեռնարկվում են միջոցներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։