Կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան Գ-1 և Սիլիկյան թաղամասերի գազամատակարարումը
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան Գ-1 և Սիլիկյան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը․ հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։