Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի իշխանին

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Համատեղության կարգով Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն (նստավայրը՝ Փարիզ) իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Խաչատրյանն ընդգծել է Հայաստանի և Մոնակոյի բարեկամական հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ բոլոր ջանքերը ներդնելու իր հանձնառությունը։

Շնորհավորելով դեսպան Խաչատրյանին՝ Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը նրան մաղթել է արդյունավետ գործունեություն և խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել բարեկամ Հայաստանի իշխանություններին և ժողովրդին:

Զրույցի ընթացքում Արման Խաչատրյանը Մոնակոյի իշխանին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները և Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

ՀՀ դեսպանն անդրադարձ է կատարել նաև 2026թ․ Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ հույս հայտնելով, որ Մոնակոյի պատվիրակությունը ևս բարձրագույն մակարդակով կմասնակցի վերջինիս։

Մոնակո կատարած իր այցի ընթացքում դեսպան Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել նաև Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարար Իզաբել Բերո-Ամադեիի, ինչպես նաև Մոնակոյի տնտեսական խորհրդի գործադիր տնօրեն Գիյոմ Ռոզի հետ։