Արդյունավետ հանդիպում Վրաստանի վարչապետի հետ. Փաշինյան
Քաղաքականություն
21.10.2025 | 20:12
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ: Այս մասին վարչապետը գրել է սոցցանցի իր էջում և կից տեսանյութ հրապարակել։
«Արդյունավետ հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ»,- գրել է վարչապետը:
Հիշեցնենք՝ վարչապետն աշխատանքային այցով Թբիլիսիում է։ Վաղը վարչապետ Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին։