Կենսաթոշակների չափերը կբարձրանա՞ն․ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից կդառնա 10000 դրամ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին տրամադրվող հետվճարի չափը կբարձրանա՝ 12%-ից հասնելով 20%-ի։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից կդառնա 10000 դրամ։

Ընդգծվում է՝ արդյունքում՝ կենսաթոշակառուների անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին տրամադրվող հետվճարի չափի ավելացման տարբերակով կբարձրանան կենսաթոշակների չափերը:

Նախարարությունից հայտնում են, որ միջոցառումն սկսել է իրականացվել 2022 թվականի հուլիս ամսից։ 2022 թվականին միջին ամսական շահառուների թիվը կազմել է 44,031, իսկ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի միջին ամսականը՝ 2915 դրամ։ 2025 թվականի օգոստոս ամսին շահառուների թվի միջին ամսականը կազմել է 348,433, իսկ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի միջին ամսականը՝ 4085 դրամ։ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել են 11.8 մլրդ դրամ:

«․․․Հաշվի առնելով միջոցառման արդյունավետությունը՝ նպատակահարմար է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրման միջոցառման ժամկետը երկարաձգել։ Միջոցառման շահառու են հանդիսանում միջոցառման գործողության ընթացքում ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց կենսաթոշակային քարտի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով գործող մանրածախ առևտուր իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող սուբյեկտի մոտ տեղադրված ՊՈՍ-տերմինալներով վճարում կատարած կենսաթոշակառուները»,- նշվում է նախագծում։

Նախարարության հաշվարկների համաձայն՝ որոշման նախագծի ընդունման դեպքում անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի հաշվառմամբ կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի շուրջ 56000 դրամ, իսկ միջոցառման շահառուների թիվը կանխատեսվում է 412000 անձ:

Եվգենյա Համբարձումյան