«Սամվել հոպարի Գևորիկի կազմակերպած» հավաքին  գումարով մասնակցելու գործով մեղադրյալներ չկան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Գումարի դիմաց հավաքի մասնակցելու ձայնագրության առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալ չկա։

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում որևէ անձի նկատմամբ դեռևս չի հարուցվել հանրային քրեական հետապնդում»,- Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց Քննչական կամիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ մամուլում հայտնվել են ձայնագրություններ, որոնցում խոսակցություններ են հավաքին առերևույթ գումարի դիմաց մասնակցելու վերաբերյալ։ Կիմա Ավդալյանը Factor TV-ին երեկ հայտնել է, որ ձայնագրությունների առթիվ վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այսինքն՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Համացանցում առկա ձայնագրություններից մեկում զրուցակիցներից մեկը մյուսին 20 000 դրամ աշխատելու տարբերակ է առաջարկում։ 

-«Իջնում ես քաղաք, մեր Գևորիկն ա կազմակերպում։ 

-Ի՞նչ Գևորիկ։ – Մեր Սամվել հոպարի։ Երթ ա։ Ընդեղ, մի մոմենտ երևա։
-Ապեր, հորս արև, ասա 5 հոգի բերում է, թող 100 հզ տա։
-10 000 ա, ես եմ ասել 20 000 տուր, հորս արև, տենց չի լինի։
-Ասա 10 հոգի բերում ա։
– Հենց հիմա բեր, հորս արև, 100 000 տա, շան տղա ըլնեմ, ասեմ, հանի, դնի ջեբդ։ 

-10 հոգի՞։ 

-Արա, ինչքան բերեց, հանի, դնի ջեբդ, էթալու ա ընդեղ՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտ։ -Չէ, էթանք Շինարարներ։
-Ախպերս, իջեք Արամ Խաչատրյան, ինքը ընդեղ ա, ասեմ հաշվի, տա ձեռդ՝ առանձին քեզի։ -Չէ, դե տենց կբռնվենք, թող գա, 100 հզ տա, 10 հոգի վեկալեմ, գնանք։
-Մի ժամից ա, 4-ին պիտի ընդեղ լինեն։
-Աղջիկ-մաղջիկ կլինի չէ՞։
-Տատի-աղջիկ, ինչ ուզում ա լինի, մի հոգին 10 000։
-Դե զանգի, ասա էսա ղրգում ա։ Ասա Հակոբը էսա 10 հոգի ղրգում ա, 100-ը գա վեկալի»,- լսելի է ձայնագրության մեջ։

Ձայնագրությունների հրապարակմանը և ՔԿ-ի կողմից վարույթ նախաձեռնելուն ավելի ուշ արձագանքել է «Մեր ձևով» շարժման խոսնակը։  Մարիանա Ղահրամանյանը ֆեյսբուքյան էջում հակիրճ գրառում է արել․ «Ենթադրաբար, ԱԱԾ սպա Գևորիկը հանձնարարությունը լավ չի կատարել ու չի խոսում Տաշիրի բարբառով»։ 


Արաքս Մամուլյան