Անհապաղ դադարեցնել «Հայոց ցեղասպանության» հուշարձանի վերականգնման աշխատանքներն ու ստեղծել նոր մասնագիտական խումբ․ հայտարարություն

Լուրեր

25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
Բոլորը

Հայաստանի ճարտարապետների պալատի 172 անդամ-ճարտարապետներ հայտարարություն են տարածել՝ կապված «Հայոց ցեղասպանության» հուշարձանի ընթացիկ վերականգնման աշխատանքների հետ՝ համոզմունք հայտնելով, որ աշխատանքներն իրականացվում են սխալ ճարտարապետա-ինժեներական նախագծային լուծումներով։ Վերոնշյալ ճարտարապետները պահանջում են անհապաղ դադարեցնել «Հայոց ցեղասպանության» հուշարձանի վերականգնման աշխատանքներն ու ստեղծել նոր մասնագիտական խումբ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի թիվ 1616 Ն որոշման հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան։

Մենք, ճարտարապետներս, մեր խորը մասնագիտական մտահոգությունն ենք հայտնում կապված «Հայոց ցեղասպանության» հուշարձանի ընթացիկ վերականգնման աշխատանքների հետ, որոնք իրականացվում են սխալ ճարտարապետա-ինժեներական նախագծային լուծումներով։ Դրա հետևանքով խաթարվում է հուշարձանի ինժեներա-կառուցվածքային կայունությունը և կորում հեղինակային կերպարն ու արտահայտչականությունը։

Մենք դիմում ենք, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝

• Անհապաղ դադարեցնել «Հայոց ցեղասպանության» հուշահարձանի ներկայիս վերականգնման աշխատանքները, ստեղծել նոր մասնագիտական խումբ՝ ներգրավելով ինժեներական, ճարտարապետական, սեյսմակայուն շինարարության և վերակառուցման ոլորտների փորձառու մասնագետների։

• Իրականացնել հուշահարձանի համապարփակ գիտական հետազոտություն՝ ներառյալ ֆոտոմետրիկ, ուլտրաձայնային, նյութաբանական, երկրաբանական, գեոֆիզիկական և այլ ուսումնասիրություններ։

• Հիդրոմեկուսացման և ջրահեռացման (դրենաժային) նախագծերը գնահատել թերի, որոնց նորաստեղծ խմբի կողմից անհապաղ կտրվի նոր լուծումներ։

• Պատվիրել նոր նախագիծ՝ «Հայոց ցեղասպանության» հուշահարձանի վերականգնման համար, որը կներառի լուծումներ արդեն իսկ վնասված երեք մույթերի վերականգնման ուղղությամբ, և առանձին նախագիծ՝ պահպանված պատմական ինը մույթերի համար։

Մինչ հետազոտական աշխատանքների իրականացումը և նոր նախագծի մշակումը՝ հուշարձանի պահպանման նպատակով անհրաժեշտ է իրականացնել ժամանակավոր կոնսերվացիա՝ այն անձրևից և ձյունից պաշտպանելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները բողոքի ալիք են բարձրացրել։

Թեմայի առնչությամբ դիտեք Factor TV-ի տեսանյութը։