Չախոյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և կողոպուտ կատարելու հատկանիշներով։ Այս մասին Factor.am-ին հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նշենք, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն էր երեկ հայտնել, որ «կազմակերպված խմբով հարձակվել են Արթուր Չախոյանի վրա՝ ծեծել նրան և գողացել հեռախոսը»։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ երեկ մեզ հայտնել էր, որ մեկ անձ ձերբակալվել է։

Նշենք, որ Չախոյանը մի հրապարակում էր արել, որտեղ պնդել էր, թե «Նոր Նորքի թաղապետարանի քթի տակ՝ առանց շինթույլտվության, ահռելի մեծ շուկա են կառուցում՝ մայթը քանդելով։ Ընդ որում, մայթը վերականգնում է ոչ թե քանդողը, այլ Երևանի քաղաքապետարանը»: Չախոյանը վարչապետի ու քաղաքապետի ուշադրությունն էր հրավիրել և խնդրել պարզաբանում։

 

Արփի Հակոբյան