Վրաստանի ընդդիմադիր ուժերից մեկը դադարեցնում է բոյկոտը և վերադառնում խորհրդարան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Գախարիան՝ Վրաստանի համար» կուսակցությունը որոշել է դադարեցնել խորհրդարանի  բոյկոտը և անցնել պատգամավորական գործունեության։ Այս մասին հայտարարել է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գիորգի Շարաշիձեն։

Նրա խոսքով՝ խորհրդարանի աշխատանքներին և մունիցիպալ ժողովներին մասնակցելուց հրաժարվելը ոչ միայն սխալ էր, այլև «հանցագործություն երկրի և ժողովրդի դեմ»։

«Մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո, մեր թիմը միաձայն որոշեց բոյկոտել խորհրդարանը։ Ցավոք, այսօր մենք ստիպված ենք ընդունել, որ քաղաքական բողոքի այս ձևը չկարողացավ կանգնեցնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության «չար մեքենան»։ Այն չկարողացավ կանխել փաստացի իշխանությունների կողմից կործանարար որոշումների կայացումը, ինչպիսիք են եվրաինտեգրման գործընթացը կասեցնելը, հակաժողովրդավարական օրենքներ ընդունելը, մարդու իրավունքների ոտնահարումը, ավտոկրատիայի ամրապնդումը, խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնությունը, ազատ և արդար ընտրությունների գողությունը և բազմաթիվ այլ հանցավոր, հակաազգային և հակապետական ​​գործողություններ»,- հայտարարել է Շարաշիձեն։

Նա նշել է, որ խորհրդարանի բոյկոտը, որը վերաճել է ամբողջ քաղաքական գործընթացի բոյկոտի, փաստորեն մեկուսացրել է ընդդիմությանը քաղաքական ասպարեզից: Արդյունքում, ըստ նրա, «Վրացական երազանքը» հնարավորություն է ստացել առանց դիմադրության ամրապնդել ավտորիտարիզմը:

Ավելի վաղ խորհրդարանը կասեցրել էր Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի և նրա կուսակցության 11 այլ անդամների լիազորությունները՝ հաստատելով հաջորդ կուսակցական ցուցակի 12 նոր պատգամավորների մանդատները։

Խորհրդարանում կաշխատեն Գելա Աբուլաձեն, Ջեմալ Անանիձեն, Քեթևան Բաքրաձեն, Ռուսուդան Թևզաձեն, Մալխազ Տորիան, Շալվա Կերեսելիձեն, Սալոմե Կոբալաձեն, Գիգա Պարուլավան, Վիկա Պիլպանին, Գիորգի Շարաշիձեն, Թամար Խվեդելիանին և Սոփո Խորգուանին։

Ինքը՝ Գախարիան, քրեական հետապնդման սպառնալիքի տակ է և Գերմանիայից չի վերադառնում Վրաստան։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքների հիման վրա խորհրդարան մտած մյուս ընդդիմադիր կուսակցությունները չեղյալ էին հայտարարել իրենց կուսակցական ցուցակները և չեն իրացրել իրենց մանդատները։ Նրանք պնդում են, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի