«Զանգում են ծնողներին, ասում են՝ եկեք երեխաներին տարեք, մենք պետք է գնանք հրապարակ»․ պատգամավորը՝ Գյումրիի մանկապարտեզների հետ կապված խնդրի մասին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Հարյուրավոր քաղաքացիներից ահազանգ ենք ստացել, որ զանգում են ծնողներին, ասում են՝ եկեք երեխաներին տարեք, մենք պետք է գնանք հրապարակ՝ ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, գյումրեցի Էմմա Պալյանը։

«Պարտադրանք է, սպառնում են, որ եթե չեկաք հրապարակ, չմասնակցեցիք էդ ցույցին, չեք լինելու ձեր տեղերում»,-նշում է պատգամավորը՝ ընդգծելով, որ փորձ է արվում քաղաքը պարալիզացնել։ Ասում է՝ երթուղայինի վարորդներին էլ են պարտադրել դուրս գալ աշխատանքից և իջնել հրապարակ, ու այժմ Գյումրու կանգառներում մարդկային կուտակումներ են, երթուղայիններ չկան։

«Վստահ եմ՝ ամեն ինչ շատ արագ կարգավորվելու է, Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը իր լիազորությունների շրջանակում, վստահ եղեք, կգործի։ Իրենց ենթակայության տակ գործող կառույցների աշխատակիցներին ստիպողաբար տարել, լցրել են հրապարակ, ստիպում են, որ այստեղ ներկա գտնվեն։ Բայց «մեծաթիվ» մարդիկ չկան, ինչպես ներկայացնում են, փորձում են իմիտացիա ստեղծել, որ իրենց կողքին մարդիկ կան կանգնած։ Դրանք իրենց թաղի ներկայացուցիչներն են, վատ իմաստով, հայտնի դեմքեր են։ Վստահ եմ՝ Գյումրիում շատ արագ ամեն ինչ հունի մեջ կընկնի»,-նշեց նա։

Գյումրիի ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակում, որտեղ այցելում է քաղաքի մանկապարտեզները, որոնք աշխատանքային ժամին փակ են։ Նա արդեն այցելել է Գյումրու «Գոհար», «Լիլիթ», «Թոռնիկ Մանուշակ», «Ձյունիկ» մանկապարտեզները, որոնք, Հարությունյանի պնդմամբ, փակ են։

Վարդան Ղուակսյանի խորհրդական Լիլիթ Աղեկյանը իր հերթին նշում է, որ իրավապահներն են փորձում կոմունալ ծառայությունների աշխատանքը պարալիազացնել։

«Տեղեկացա, որ Գյումրիի քաղաքապետարանի ողջ տեխնիկան տարված է։ Ջրցանները և աղբահավաք մեքենաները տարվել են Ախուրյանի պահպանվող հատուկ տարածք։ Հատուկ գործողություն են արել, քաղաքն էլ են պարալիզացրել։ Մեքենաները դուրս են եկել աղբ հավաքելու, պարզվում է՝ վարորդների հետ միասին տարվել են»,-նշել էր Աղեկյանը։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն փաստական տվյալներ է ստացել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։

Եվգենյա Համբարձումյան