Գյումրիի քաղաքապետարանի ողջ տեխնիկան տարված է․ Լիլիթ Աղեկյան

Լուրեր

14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
14.09.2026 | 15:55
Սեպտեմբերի 17-ից Չարենցի փողոցը Սարալանջին միացնող հատվածում երթևեկության կարգը կփոխվի
14.09.2026 | 15:51
Հաջիևը վիրավորեց հայ ազգին, իշխանությունն ասում է` չխոսենք, չսրենք. սա վախի նշան է. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 15:42
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու ժողովրդավարական բարեփոխումները
14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հենց նոր տեղեկացա, որ Գյումրիի քաղաքապետարանի ողջ տեխնիկան տարված է»,-այս մասին հայտնում է քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։

«Ջրցանները և աղբահավաք մեքենաները տարվել են Ախուրյանի պահպանվող հատուկ տարածք։ Հատուկ գործողություն են արել, քաղաքն էլ են պարալիզացրել։ Մեքենաները դուրս են եկել աղբ հավաքելու, պարզվում է՝ վարորդների հետ միասին տարվել են»,-նշում է Աղեկյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեից ավելի վաղ հայտնել են, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ձերբակալված են։ Քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը տեսանյութ է հրապարակել ու նշել՝ իրենց տեղեկություն է հասել այն մասին, որ Վարդան Ղուկասյանին փորձում են դուրս բերել քաղաքապետարանի շենքից։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն փաստական տվյալներ է ստացել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։

Նշվում է, որ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք։

«Բացի այդ, քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ հանցավոր խմբի անդամները, ձգտելով ապահովել իրենց կոռուպցիոն գործողությունների գաղտնիությունը և շարունակականությունը, նպատակաուղղված թիրախավորել են Գյումրի համայնքի ավագանու՝ իրենց ոչ ցանկալի անդամներին՝ նրանց վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ հավաքելու և շանտաժի միջոցով վերահսկելի դարձնելու հաշվարկով։

Վերոգրյալից բացի, քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ համայնքի ղեկավարը, օգտվելով ի պաշտոնե իրեն տրված հնարավորությունից, գործնականում նախաձեռնել է փաստացի իր կողմից օգտագործվող և համայնքի հաշվեկշռում գտնվող հողամասն արհեստական հիմքերի ստեղծմամբ իր ներգրավված անձի անվամբ սեփականաշնորհելու և իր մերձավոր ազգականին պատկանող ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու նպատակով պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու գործընթաց։ Ավելին, վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաև գլխավոր ճարտարապետի կողմից ևս 6 դեպքով ապօրինի գործողություններ կատարելու դիմաց մի շարք քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք–գումարներ ստանալու մասին։

Քրեական վարույթով շարունակվում են իրականացվել լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ՝ ամբողջությամբ բացահայտելու կոռուպցիոն սխեմայի կառուցվածքն ու գործող մեխանիզմները, ինչպես նաև հանցավոր ցանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում։

Եվգենյա Համբարձումյան