Առաջիկայում ակնկալվում են եթովպական բարձր մակարդակի պատվիրակությունների այցեր Հայաստան

Լուրեր

03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
Բոլորը

Ադիս Աբեբայում ՀՀ դեսպանության նոր շենքի տարածքում կայացել է համերգ-ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին։

Եթովպիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ բացօթյա համերգին և դրան հաջորդած պաշտոնական ընդունելությանը ներկա են եղել եթովպացի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ադիս Աբեբայում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավար կազմի, Ադիս Աբեբայի դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, տեղացի և օտարերկրյա արվեստագետներ, եթովպահայեր և մեծաթիվ այլ հյուրեր: Միջոցառմանը հուշանվերներն են հանձնվել Եթովպիայի ԱԳՆ-ի, Ադիս Աբեբայի քաղաքապետարանի և հայ համայնքի ներկայացուցիչներին։

Համերգով հանդես է եկել եթովպահայ հայտնի երգիչ Վահե Թիլբյանի գլխավորած երաժշտական խումբը՝ հնչեցնելով հայկական, եթովպական ու այլ երգեր: Միաժամանակ դեսպանության շենքում կազմակերպվել է եթովպահայ տաղանդավոր արվեստագետ, նկարչուհի Գոհար Գևորգյանի աշխատանքների ցուցահանդես:

Իր ողջույնի խոսքում Եթովպիայում ՀՀ դեսպան Սահակ Սարգսյանը նշել է, թե չնայած 1991թ. անկախության վերականգնումից ի վեր Հայաստանի առջև ծառացած բազում մարտահրավերներին, ներառյալ՝ ագրեսիային և տնտեսական շրջափակմանը, դարերի ընթացքում ապացուցված բազմաթիվ դժվարությունները հաղթահարելու և վերակառուցելու հետևողական կարողության շնորհիվ հայ ժողովուրդը կրկին ի ցույց է դրել առաջ շարժվելու իր վճռականությունը։

Նա հավելել է, որ Հայաստանը, հավատարիմ լինելով տարածաշրջանում խաղաղության հաստատման իր հանձնառությանը, վճռական է կառուցել ավելի լավ ապագա և ուրվագծել նոր պատմություն՝ իր շուրջը համախմբելով նաև սփյուռքին։

Անդրադառնալով Հայաստանի և Եթովպիայի միջև ամուր պատմական կապերին և օրեցօր խորացող համագործակցությանը՝ դեսպան Սարգսյանը մատնանշել է, որ միայն վերջին ամիսներին Հայաստանից Ադիս Աբեբա է այցելել մի քանի բարձրաստիճան պատվիրակություն։ Ըստ նրա՝ առաջիկայում ակնկալվում են եթովպական բարձր մակարդակի պատվիրակությունների այցեր Հայաստան, այդ թվում՝ հաջորդ տարի Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին մասնակցելու համար: Նա նաև բարձր է գնահատել Աֆրիկյան միության հետ զարգացող կապերն ու գործընկերությունը։

Միջոցառման ավարտին դեսպանության բակում կայացել է պաշտոնական ընդունելություն։