Վարդան Ղուկասյանին մեկուսացրել են իր սենյակում, խուզարկություններ են․ Գյումրիի քաղաքապետի խորհրդական

Լուրեր

27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
Բոլորը

ԱԱԾ-ի և ոստիկանության ծառայողները գործողություններ են իրականացնում Գյումրիի քաղաքապետարանում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։

«Մենք էլ ենք ուզում հասկանալ՝ ինչ է կատարվում։ Մտել են քաղաքապետարան, փակել են բոլոր մուտքերը։ Ովքեր շուտ են եկել, շենքում են մնացել, ովքեր ավելի ուշ են եկել, չեն կարողանում իրենց աշխատասենյակները մտնել։ Աշխատակիցները դուրս գալ կարող են, սակայն մտնել՝ ոչ։ Քաղաքապետին մեկուսացրել են իր սենյակում, խուզարկություններ են իրականացնում, առգրավումներ։ Ինչ գործի շրջանակում, ինչի համար՝ տեղյակ չենք»,-նշեց Աղեկյանը։

Նա հերքեց այն տեղեկությունը, թե Վարդան Ղուկասյանին ձերբակալել են, ևս մեկ անգամ ընդգծեց՝ մեկուսացրել են իր աշխատասենյակում․ «ԱԱԾ աշխատակցիների հետ մենակ է»։

Տարածվող տեսանյութերից պարզ է դառնում նաև, որ քաղաքապետարանի շենքի մոտ մարդիկ են հավաքվել։ Ըստ Աղեկյանի՝ այնտեղ և՛ մտահոգ քաղաքացիներ կան, և՛ քաղաքապետարանի աշխատակիցներ, որոնց թույլ չեն տալիս մուտք գործել շենք։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի քաղաքապետարանում գործողություններն իրականացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Եվգենյա Համբարձումյան