Դատավոր Նաիրա Գրիգորյանի ամուսինը 6 տարի շարունակ հայտարարագիր չի ներկայացրել․ ԿԿՀ-ն նոր է պարզել և տուգանել

Լուրեր

05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միայն այս տարի է պարզել, որ Արմավիրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի ամուսինը՝ Արտակ Պողոսյանը, 2019-2024 թվականներին հայտարարագրեր չի ներկայացրել։

Հիշեցնենք՝ Նաիրա Գրիգորյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն է։

Factor.am-ն ուսումնասիրել է ԿԿՀ-ի որոշումները։ Դրանցից պարզ է դառնում, որ հանձնաժողովը 30 օր ժամանակ է տվել Արտակ Պողոսյանին հայտարարագրերը ներկայացնելու համար, սակայն դրանք այդպես են չեն տրամադրվել։ Հարուցված 6 վարույթներից և ոչ մեկով նա պարզաբանումներ չի ներկայացրել։

Հանձնաժողովը պարզել է, որ Նաիրա Գրիգորյանը և Արտակ Պողոսյանը ամուսնացել են 2002 թվականին, ամուսնալուծության վերաբերյալ տվյալներ չկան, հետևաբարա նա պետք է սահմանված ժամկետում հայտարարագրերը ներկայացներ։

Հայտարարագիր չներկայացրած յուրաքանչյուր տարվա համար Պողոսյանը տուգանվել է 200 հազար դրամի չափով, ընդհանուր՝ 1,2 միլիոն դրամ։

Եվգենյա Համբարձումյան