«Մեր ձևով» շարժումն ուխտագնացություն է կազմակերպել դեպի Էջմիածին՝ հաջակցություն եկեղեցու

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Մեր ձևով» շարժումն այսօր ուխտագնացություն է նախաձեռնել դեպի Էջմիածին՝ հաջակցություն Հայ Առաքելական եկեղեցու։

«Այսօր ուխտի ենք եկել Մայր Աթոռ՝ ևս մեկ անգամ ցույց տալու, որ հայ ազգը եկեղեցու կողքին է»,- ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը։

Նա նշեց, որ առաջիկայում ևս նման ակցիաներ են կազմակերպելու։

«Ամենօրյա ռեժիմով փորձելու ենք հասկացնել իշխանություններին, որ ուղղակի հեռու մնացեք եկեղեցուց»,- մայր տաճարի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման անդամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Ըստ նրա՝ ժողովուրդն այլևս չի հանդուրժում այս իշխանություններին։

«Այսօր պետք է ընդամենը ճիշտ կազմակերպում ճիշտ ուժի, մարդու կողմից, մնացածն ինքնըստինքյան կլինի։ Համոզված եմ, որ չեն մնալու, գնալու են»,- ասաց նա։

Անդրադառնալով եկեղեցու և հոգևորականների հետ կապված վերջին իրադարձություններին՝ Ղազինյանը նշեց, որ հարյուր հազարավոր հավատացյալներ պատրաստ են պաշտպանել եկեղեցին՝ ինչպես իրենց տները։

«Մենք պաշտպանելու ենք եկեղեցին, ինչպես կպաշտպանենք մեր տները, եթե ոչ ավելի ակտիվ։ Սա միայն մեր շարժմանը չի վերաբերում, հավատացեք՝ կան հարյուր հազարավոր հավատացյալներ, որոնք հասկանում են՝ եկեղեցին ինչ է»,- վստահեցրեց նա։

Եվգենյա Համբարձումյան