Դեսպանը բարձր է գնահատել Կիպրոսի և Հայաստանի համագործակցության ներուժը՝ հատկապես տեխնոլոգիական կրթության ոլորտում

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի և Կիպրոսի միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։ Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ուղղություններով համագործակցության խորացման կարևորությունը։

Ժաննա Անդրեասյանը դեսպան Մավրոսին ներկայացրել է հոկտեմբերի 20–21-ը Երևանում կայանալիք «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում» միջոցառման մանրամասները։

Դեսպան Մավրոսը բարձր է գնահատել Կիպրոսի և Հայաստանի համագործակցության ներուժը՝ հատկապես տեխնոլոգիական կրթության ոլորտում։ Նա ընդգծել է կիպրական կողմի հետաքրքրությունը՝ ուսումնասիրելու հայկական փորձն այս ուղղությամբ։

Անդրադառնալով կրթական համագործակցության խորացմանը՝ դեսպան Մավրոսը տեղեկացրել է, որ Կիպրոսի Հանրապետության մի շարք համալսարաններ 2026–2027 ուսումնական տարում նախատեսում են կրթաթոշակային ծրագրեր ՀՀ քաղաքացիների համար։ Կրթաթոշակները կտրամադրվեն բակալավրիատի մակարդակում՝ տարբեր ակադեմիական ուղղություններով։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի, զբոսաշրջության և հնագիտության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով առկա մեծ ներուժը և փոխադարձ հետաքրքրությունը։

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր՝ նպատակ ունենալով ընդլայնել Հայաստանի և Կիպրոսի միջև համագործակցության շրջանակները»,- ասված է հաղորդագրությունում։