Հայտնի է մեղուների զանգվածային անկումների պատճառը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՍԱՏՄ-ն պարզել է հանրապետության տարբեր շրջաններում մեղուների անկման պատճառը։ Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Սյունիքի մարզի 20 և Վայոց ձորի մարզի 1 բնակավայրերում անկած մեղվաընտանիքներից լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք սնկային, ինչպես նաև մակաբուծային՝ վարրոատոզ, նոզեմատոզ և ամեբիազ հիվանդությունների հարուցիչներ:  

«Հանրապետության երկու մարզերի մեղվաբույծներից մեղվաընտանիքների անկման դեպքերի վերաբերյալ ահազանգեր ստանալուց հետո սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կայուն անասնահամաճարակային իրավիճակ ապահովելու, ինչպես նաև մեղվաընտանիքների անկման պատճառները պարզելու նպատակով՝ մեղվաբուծական տնտեսություններում նոր անկած մեղուներից իրականացրել է նմուշառում՝ ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդությունների հայտնաբերման նպատակով։ Մեղվաբուծական տնտեսությունում նմուշառումներն իրականացվել են հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 15-ը ներառյալ»,- փոխանցեց ՍԱՏՄ ներկայացուցիչը։

Հարությունյանը նշեց, որ տեսչական մարմնի կողմից մեղվաբույծների հետ իրականացվել են բացատրական-խորհրդատվական աշխատանքներ, ինչպես նաև հայտնաբերված հիվանդությունների հետագա տարածումը կանխարգելելու նպատակով համատեղ իրականացվել են մեղվաընտանիքների մշակումներ:

ՍԱՏՄ իրազեկման բաժնի պետը նաև հայտնեց, որ մյուս մարզերում էլ այս պահին անցկացվում են մշտադիտարկումներ, որոնց արդյունքները կներկայացվեն ամփոփումից հետո:

Հիշեցնենք, որ Factor TV-ն անդրադարձել էր մեղուների անկման խնդրին։ Արարատի մարզի մեղվաբույծները ահազանգել էին, որ  մեղուների մոտ անհասկանալի վարքագիծ են նկատել․ մեղուները լքել են փեթակները և չեն վերադարձել։  Ավելի վաղ՝ սեպտեմբերի 16-ին, Մեղրիի համայնքապետարանը հաղորդել էր, որ մարզի մեղվաբույծներից ահազանգեր են ստացվել մեղուների շրջանում արձանագրված անհասկանալի վարքագծի հետ կապված:

Մանյա Պողոսյան