Ձայնագրության արտահոսք․ ՆԳՆ-ն դիմել է ՔԿ, Մայր Աթոռն ասում է՝ վարկաբեկում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եկեղեցի-իշխանություն հարաբերություններում լարվածությունը գնալով ավելի է խորանում։ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի քրոջ որդու կալանավորումից հետո համացանցում լայն քննարկման առիթ է տվել իշխանական լրատվամիջոցներում տարածված մի հեռախոսազրույցի ձայնագրություն։ Զրույցը վերագրվում է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին։

Ըստ իշխանական լրատվամիջոցների՝ խոսակցությունը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին։ Ուշագրավ է, որ շուրջ 10 րոպե տևողությամբ ձայնագրությունում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը չի հակադարձում վեհափառի կողմից քաղաքական գործընթացներին մասնակցելու հրահանգներ տալու մասին աբեղայի պնդմանը։

Այս առիթով փորձեցինք մեկնաբանություն ստանալ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանից։ Նա, սակայն, մեր զանգերն անպատասխան թողեց։ Ավելի ուշ Մայր Աթոռը հաղորդագրություն տարածեց՝ չհերքելով հեռախոսազրույցի իսկությունը։

Այս ամենին նախորդել էր Արագածոտնի թեմի առաջնորդի ու դիվանապետի կալանավորումը։ Գործը հարուցվել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանայի հայտարարությունների հիման վրա: Նա Հանրայինի եթերում ասել էր, որ ընդդիմության ցույցերին մասնակցել է իր կամքին հակառակ՝ վերադասի ցուցումով։ Քահանայի հայտարարությունների հիման վրա իրավապահներին հաղորդում էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն։ Կազմակերպության ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ տարօրինակ է, որ եկեղեցին չի հերքում ընտրողներին ճնշելու մասին տեղեկությունները։

Մայր Աթոռը Արագածոտնի թեմի առաջնորդի կալանավորումից հետո ևս ծավալուն հայտարարություն տարածեց՝ պնդելով, որ իշխող քաղաքական ուժը շարունակում է լծված մնալ Հայոց եկեղեցին կազմաքանդելու ծրագրի իրագործմանը։

Դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանի խոսքով՝ իրավական գործընթացներ փնտրել պետք չէ իշխանության քայլերում։

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն Արագածոտնի, Շիրակի ու Տավուշի թեմերի առաջնորդներին քաղբանտարկյալ չի համարում։

Խնդրի առնչությամբ հակասական են նաև քաղհասարակության գնահատականները։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անհերքելի է համարում փաստը, որ հոգևորականները քաղհալածյալներ են, իսկ Դանիել Իոաննիսյանը նշում է՝ դեռ ապացույցներ են անհրաժեշտ։

1937 թվականի բարքերն են․ ընդդիմադիրներն այսպես են արձագանքում հոգևորականների ազատազրկումներին և զուգահեռներ տանում Փաշինյանի ու Ստալինի կառավարման շրջանների միջև։ Փաշինյանը երեկ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հեգնանքով խոսեց ընդդիմադիրների մեղադրանքերի մասին։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը վստահ է՝ միջազգային զեկույցներում այս դեպքերը առանձնահատուկ են ընդգրկվելու։

Մինչ ընթանում է բանավեճ՝ հոգևորականները քաղբանտարկյալնե՞ր են, թե՞ ոչ, Գլխավոր դատախազությունից արդեն հայտնել են, որ համացանցում տարածված ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա: Իսկ ՆԳՆ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան