Չեմ համագործակցում ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Թուրքիայում որևէ կուսակցության հետ․ Տարոն Աճեմօղլուն՝ «Մեր ձևով» շարժմանը միանալու մասին

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Ռուսաստանբնակ գործարար Սամվել Կարապետյանի կողմից հիմնադրված և Հայաստանում քաղաքական կուսակցություն ձևավորելու գործընթացում գտնվող «Մեր ձևով» շարժման՝ վերջերս կայացած հանդիպման ժամանակ տարածվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի կողմից ուղարկված տեսաուղերձ, որում նշվում է, որ նա կդառնա շարժման խորհրդատուներից մեկը։ Այս մասին ասվում է Agos-ի անդրադարձում։

Աճեմօղլուի ելույթից առաջ շարժման առաջնորդներից Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ Աճեմօղլուն կմասնակցի որպես խորհրդատու և փորձագետ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրին, որը շարժումը կմշակի։

«Արհեստական ​​բանականությունը և դրա ստեղծած հնարավորությունները կարևոր են Հայաստանի զարգացման համար, և ներառական և հաշվետու ինստիտուտների ստեղծումը կարևոր է»,- տեսաուղերձում ասել էր Աճեմօղլուն։

Այս զարգացումից հետո Հայաստանի լրատվականանները տեղեկություններ էին հրապարակել՝ պնդմամբ, որ Աճեմօղլուն միացել է Կարապետյանի շարժմանը։

Agos-ի հարցմանն ի պատասխան՝ Տարոն Աճեմօղլուն ասել է. «Ես չեմ աշխատում ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Թուրքիայում որևէ կուսակցության հետ։ Ես ուղերձ եմ ուղարկել նրանց համաժողովի վերաբերյալ, բայց ես որևէ կապ չունեմ կուսակցության հետ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի