Քրիստինե Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպմանը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

2025 թվականի հոկտեմբերի 17-ին Սամարղանդում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության և հետախուզության ծառայությունների ղեկավարների 21-րդ խորհրդակցությունը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի,  Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների պատվիրակությունները։

Հանդիպման լուսանկարներից պարզ է դառնում, որ հավաքին Հայաստանը ներկայացրել է Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։

Հաղորդվում է, որ քննարկվել են անցած տարվա համագործակցության արդյունքները, հատուկ ծառայությունների ջանքերի համակարգման հետ կապված արդիական հարցեր, որոնք ուղղված են Համագործակցության պետություններում ներքաղաքական կայունությունը խաթարելուն ուղղված միջազգային ապակառուցողական ուժերին հակազդելուն։

Միջոցառման արդյունքներով ստորագրվել է հուշագիր, որով վերահաստատվել է գործող փոխգործակցության մեխանիզմի հետագա կատարելագործման և համագործակցության ձևերի ու ոլորտների ընդլայնման անհրաժեշտությունը՝ պետական ​​շահերը պաշտպանելու և ԱՊՀ երկրների անվտանգությունն արտաքին բացասական ազդեցությունից ապահովելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի