Գողացած ավտոմասերի համար «Տելեգրամով» մեքենայատերերից գումար են պահանջել. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Երկու երիտասարդ Երևանի տարբեր հատվածներում կայանված ավտոմեքենաներից  գողություն են կատարել, ապա մեքենաների վրա գողացված մասերի գտնվելու տեղը հայտնելու համար մեքենայատերերից գումար են պահանջել․ հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Հոկտեմբերի 13-ի գիշերը՝ ժամը 4․40-ին, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները Հունան Ավետիսյանի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են երկու երիտասարդի, որից մեկը տեսնելով պարեկներին՝ փորձել է պայուսակում ինչ-որ իր թաքցնել։ Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Նոր Նորքի համայնքային ոստիկանները պարզել են, որ Երևանի բնակիչ՝ 16-ամյա և Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ՝ 23-ամյա երիտասարդները մայրաքաղաքի տարբեր հատվածներում կայանված շուրջ 40 ավտոմեքենաներից կատարել են գողություն, այնուհետև մեքենաների վրա թողնելով տելեգրամյան ալիքների հասցեներ՝ գողացված մասերի տեղը հայտնելու համար մեքենայատերերից գումար են պահանջել:

Անձնական խուզարկությամբ երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել է 15 թուղթ՝ տելեգրամյան ալիքի հասցեով։

Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է հաղորդագրությունում։