Երևանում անց է կացվել բյուջետային ծախսերի վերանայման և ծախսային ծրագրերի գնահատման թեմաներով աշխատաժողով

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ ֆինանսների նախարարությունում Նիդերլանդների ֆինանսների նախարարության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում կազմակերպվել է բյուջետային ծախսերի վերանայման և ծախսային ծրագրերի գնահատման թեմաներով աշխատաժողով:

Գերատեսչությունից հայտնում են, որ աշխատաժողովին մասնակեցել են ՀՀ ֆինանսների նախարարության տարբեր վարչությունների և Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի աշխատակիցները:

Բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետ Ռուզաննա Գաբրիելյանը ՏՀԶԿ ներկայացուցիչներին ծանոթացրել է ՀՀ պետական բյուջեի ծախսային միջոցառումների առաջնահերթությունների գնահատման գործընթացին:

«Դանիայից և Նիդերլանդներից ժամանած փորձագետները ներկայացրել են բյուջետային ծախսերի վերանայման, ինչպես նաև ծախսային ծրագրերի գնահատման վերաբերյալ իրենց երկրների փորձը: ՀՀ մասնագետներին ներկայացվել են նաև բյուջետային գործընթացում հանրային քաղաքականության գնահատման վերաբերյալ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության առաջարկությունները:

Աշխատաժողովը սույն թվականի փետրվար և հունիս ամիսներին կազմակերպված նմանատիպ հանդիպման ամփոփիչ շարունակությունն էր»,- ասված է հաղորդագրությունում։