Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը և նրա որդին

Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը և նրա որդին: Այս մասին Factor.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանի փոխանցմամբ՝ նրանք ձերբակալվել են քննվող քրեական վարույթի շրջանակներում։ «Վարուժան Ներսիսյանը մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին»,- հաստատեց Օհանջանյանը։