Ջերմ ողջույննե՞ր, թե՞ մտահոգություն է փոխանցել Արամ Ա-ն. էական տարբերություն` կառավարության և Անթիլիասի հաղորդագրությունների միջև (Թարմացված)

Լուրեր

27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի անունից Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը Երևանում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Արքեպիսկոպոսը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ի անունից վարչապետ Փաշինյանին է նվիրել Արամ Ա–ի գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը։ Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել նաև Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը»,- նշված է ՀՀ կառավարության կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում։

Կառավարության կողմից տարածված ձևակերպումները, ըստ որոնց՝ Արամ Ա կաթողիկոսը «ջերմ ողջույններ ու օրհնություն» է փոխանցել Փաշինյանին, ուշադրություն են գրավում հատկապես այս օրերին Հայաստանում հոգևորականների դեմ իրականացվող գործընթացների ֆոնին։

ՀՀ կառավարության հաղորդագրությունից էականորեն տարբեր բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը։ Անթիլիասում գործող կաթողիկոսությունը հայտնում է, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը Արամ Ա-ի անունից վարչապետին է փոխանցել իր մտահոգությունները հոգևորականների ձերբակալությունների հետ կապված։ Այս մասին հիշատակում չկա Փաշինյանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

«Շահան սրբազան, յանուն Արամ Ա. Կաթողիկոսին, իր մտահոգութիւնը յայտնեց ներկայ կացութեան գծով եւ շեշտեց եկեղեցի-պետութիւն գործակցութեան կարեւորութիւնը։ Միաժամանակ ան արծարծեց հոգեւորականներու ձերբակալութեան հարցը եւ այդ գծով անհրաժեշտ լուծումներ որոնելու հրամայականը»,- ասված է Անթիլիասի տարածած հաղորդագրությունում։ Միաժամանակ նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը հանդիպումներ է ունենալու նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։

 

Այս հաղորդագրությունից կարճ ժամանակ անց՝ կեսգիշերին, Անթիլիասից ևս մեկ հաղորդագրություն տարածեցին։ Այս մի հաղորդագրությամբ Արամ Ա-ն ընդգծված քննադատում է հոգևորականների վերջին օրերի ազատազրկումները։ Այս հաղորդագրությունը տարածվեց այն բանից հետո, երբ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արամ Ա-ի գիտությամբ Տ. Շահան Արք. Սարգսյանը հանդիպել է Փաշինյանին և փոխանցել նրա օրհնանքը։

«Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը եւ նոյնիսկ միջնորդներու ճամբով առաջարկած էր դադրեցնել այս ոչընդունելի երեւոյթը։ Նորին Սրբութիւնը այժմ հովուապետական այցելութեան մէջ ըլլալով եւ մօտէն իմանալով շարունակուող ձերբակալութիւնները, դարձեալ կը դատապարտէ այս անընդունելի երեւոյթը։ Միաժամանակ, Վեհափառ Հայրապետը պարտականութիւն տուած է այժմ մշակութային առաքելութեամբ Հայաստան գտնուող Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանին, որ իր մտահոգութիւնն ու դատապարտումը փոխանցէ քաղաքական ու պետական պատասխանատուներուն եւ նոյնիսկ վարչապետին։ Վեհափառ Հայրապետին մօտեցումը այն է, թէ կարելի փութով պետութիւն֊եկեղեցի ներկայ վատառողջ վիճակը պէտք է վերջ գտնէ, եւ մեր ազգին ու Հայրենիքին գերագոյն շահերը կը պահանջեն, որ մեր ազգի երկու կարեւոր սիւներուն՝ պետութեան ու եկեղեցւոյ յարաբերութիւնը ըլլայ սերտ ու ամուր»,-ասված է հաղոդրագրությունում։

Հիշեցնենք՝  Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը երկու ամսով կալանավորվել է։ Նա մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով: Թեմի առաջնորդից զատ ձերբակալված են նաև Մուղնիի սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանը և Արագածոտնի թեմի առաջնորդարանի հաշվապահը։

Նարեկ Կիրակոսյան