Մեր կոչն է ՀՀ դատական և իրավապահ մարմիններին՝ գործել բացառապես օրենքի շրջանակներում. Մայր Աթոռ

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հոգևորականների կալանավորումներին։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հոկտեմբերի 16-ին նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսների և հայաստանյան թեմակալ առաջնորդների ժողով։
Մասնավոր անդրադարձ կատարվեց հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում ՀՀ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված դատապարտելի գործողություններին։ Այս կապակցությամբ եպիսկոպոսները հանդես եկան հայտարարությամբ։

Վրդովմունքով տեղեկացանք, որ հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում իրավապահ համակարգի ներկայացուցիչները թեմի Առաջնորդի, հոգևոր սպասավորների և աշխարհական աշխատակիցների նկատմամբ իրականացրել են ապօրինի գործողություններ, որոնք ուղեկցվել են բացարձակապես չպատճառաբանված ու անհիմն խուզարկություններով, խաբեությամբ բերման ենթարկելու, բերման ենթարկված անձանց գտնվելու վայրերը ծածուկ պահելու, փաստաբանական աջակցություն ստանալու հնարավորությունից զրկելու հակաօրինական դեպքերով։

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ նույն ամոթալի ոճով կալանք է կիրառվել Արագածոտնի թեմի առաջնորդ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի և Տ․ Գարեգին քհն․ Արսենյանի նկատմամբ, կալանքի միջնորդություն է ներկայացվել թեմի գլխավոր հաշվապահի վերաբերյալ։

Ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժը շարունակում է լծված մնալ Հայոց Եկեղեցին կազմաքանդելու չարամիտ ծրագրի իրագործմանը, թիրախավորելով եկեղեցականներին և իշխանական լծակների չարաշահմամբ՝ բռնաճնշումներ և վարկաբեկիչ գործողություններ իրականացնելով հոգևոր սպասավորների և Եկեղեցու աջակիցների նկատմամբ։
Հակաեկեղեցական ապօրինի այս գործողություններով անթաքույց ոտնահարվել և արհամարհվել են նաև հավատավոր մեր ժողովրդի հոգևոր զգացումները, փակվել են եկեղեցիներ, չեղարկվել են նախապես ծրագրված ծիսական արարողություններ, առանց քահանաների կատարվել են հուղարկավորություններ։

Ցավալի այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը և անձամբ երկրի վարչապետը, որ տևական ժամանակ ատելության խոսք ու անհանդուրժողականություն է տարածում Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ, բացահայտ ոտնձգություններ կատարում Եկեղեցու դարավոր կարգերի հանդեպ։ Ըստ այդմ էլ այս ակնհայտ ոչ իրավական քրեական գործընթացների քաղաքական բնույթն ակնառու է դառնում, երբ դրանք անմիջապես հաջորդում են վարչապետի՝ Հայոց Եկեղեցին թիրախավորող հայտարարություններին։

և տուրք չտալ պաշտոնեական լիազորությունները չարաշահող պետական գործիչների կամայականություններին և խմբային շահերին։
Պետական լծակները պետք է ծառայեն բացառապես ազգային անվտանգության, հանրային համերաշխության և բարօրության կարևորագույն նպատակներին և ոչ թե դառնալով հաշվեհարդարի գործիք՝ առաջ բերեն ներազգային թշնամանք ու պառակտում։
Հոգևոր մեր սպասավորներին և հավատավոր մեր ժողովրդին հորդորում ենք չընկրկել, ամուր մնալ հավատքի ու աղոթքի մեջ, չերկնչել վտանգներից ու սպառնալիքներից և ամենայն ջանք ի գործ դնել ընդդեմ երկրում տեղ գտնող անարդարությունների և անօրինականությունների։

Թող Տերը ուժ և զորություն պարգևի ազատազրկված մեր եղբայրներին և զավակներին, անսասան պահի մեր երկիրն ու Առաքելական Մեր Սուրբ Եկեղեցին այսօր և միշտ։ Ամեն»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և թեմի տասնյակ հոգևորականների տարել քննչական կոմիտե, որտեղ  Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին մեղադրանք է առաջադրվել, որից հետո նա երկու մասով կալանավորվել է։