Երբ թունավոր ծխից խեղդվում է Երևանը․ ո՞վ է մեղավոր էկոլոգիական աղետի համար, ինչպե՞ս կանխել․ ՔՆՆԱՐԿՈւՄ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ողջ մայրաքաղաքը հեղձուցիչ ծխով ողողած Նուբարաշենի աղբավայրի հրդեհից շուրջ վեց օր անց գործով ձերբակալված չկա։ Երևանի քաղաքապետն էր դիմել ԱԱԾ-ին՝ կասկած հայտնելով, որ հրդեհը միտումնավոր է արվել։ Ըստ քաղաքապետարանի՝ աղբը սկսել է այրվել արտաքին հատվածից և հետո խորացել դեպի խորքերը։ Մինչ հրդեհը չեղարկել են համագործակցությունը աղբավայրը սպասարկող ընկերության հետ և գործառույթը փոխանցվել է քաղաքապետարանին: Բնապահպանները տարիներ շարունակ ահազանգում են՝ Նուբարաշենի աղբավայրը չի համապատասխանում բնապահպանական տարրական կանոններին, և լրջագույն առողջապահական խնդիր է Երևանի համար։

Հրդեհի պահին մինչ քաղաքապետը հատուկ ուղերձով փորձում էր հանգստացնել երևանցիներին, որ աղբավերամշակման գործարան են կառուցելու՝ խնդիրը հանգուցալուծելու համար, մարդիկ ստիպված էին փակ պահել պատուհանները՝ վտանգավոր թափոնների այրումից աղտոտված օդը չշնչելու համար: Թունավոր և քաղցկեղածին գազերով աղտոտվածության ամենաբարձր մակարդակը Երևանի կենտրոնում էր արձանագրվել։

Factor TV-ում հրավիրել ենք քննարկում այս թեմայով՝ հասկանալու մայրաքաղաքի էկոլոգիական խնդիրների ծագումը, և թե ինչ է անում քաղաքային իշխանությունը դրանք հաղթահարելու համար։ Քննարկմանն իրենց մասնակցությունը նախապես հաստատել էին քաղաքապետարանի պաշտոնյաներ, սակայն վերջին պահին նրանք հրաժարվեցին մասնակցությունից՝ այսպիսով, փաստորեն խուսափելով հաշվետու լինել քաղաքացիների նկատմամբ։

Քննարկմանը մասնակցել են Օլեգ Դուլգարյանը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, Նազելի Վարդանյանը՝ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան, Քրիստինե Վարդանյանը՝ Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, Էդուարդ Հայրումյանը՝ ակտիվիստ։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան